Դեկտեմբերի 27-28, 2018, Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով աշխատաժողովը, որի նպատակն էր համագործակցության հիմքեր ստեղծել ԱԺ նորընտիր պատգամավորների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման շուրջ արդյունավետ երկխոսություն ծավալելու և համատեղ քայլեր իրականացնել «Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման» փաստաթղթում ներառված հիմնահարցերի լուծման ուղղությամբ: Աշխատաժողովին մասնակցեցին նորընտիր Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնավորապես ԱԺ պատգամավորներ, տեղական, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...