Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց

Share on FacebookShare on Twitter

Կանանց ներկայացվածությունը քաղաքական որոշումների կայացման գործընթաց- ում տարեցտարի ավելանում է,  բայց դանդաղ տեմպերով, փաստում են օրերս  հրապարակված Միջխորհրդարանական միության (IPU) և ՄԱԿ Կանայք-ի համատեղ  զեկույցի տվյալները, որոնք ավանդաբար ներկայացվում են  «Կանայք քաղաքականության մեջ»  քարտեզի  ձևով:  Զեկույցի հեղինակները նշում են, որ Պեկինի գործողությունների ծրագրի ընդունումից 25 տարի անց, աշխարհը չի կարող իրեն թույլ տալ կանանց այդչափ ցածր ներկայացվածություն իշխանության մեջ:  

Ընդամենը 20 կին երկրների կառավարման ղեկին

Ըստ զեկույցի 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխարհի երկրների միայն տաս տոկոսն է կին  ղեկավարում:  Այսօր  միայն  քսան երկրներ ունեն պետությունների և կառավարության կին ղեկավարներ, ընդ որում  պետությունների ղեկավարների 6,6 %-ն են  կանայք  (152-ից 10-ը) և կառավարությունների ղեկավարների 6.2%-ը (193-ից 12-ը), այդ թվում  երկու երկրներում  (Բոլիվիա և Շվեյցարիա) պետության և կառավարության ղեկավարը նույնն է: 

Զեկույցի հեղինակները նշում են, որ այնուամենայնիվ որոշակի աճն ակնհայտ է, քանի որ միայն ութ կին առաջնորդներ էին իշխանության մեջ 2005 թվականին, երբ Միջխորհրդարանական միությունն առաջին անգամ հրապարակեց իր «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզը:

Կանանց կողմից կառավարվում են հիմնականում եվրոպական երկրները։ Դրանք, մասնավորապես, հյուսիսային Եվրոպայի երկրներ են՝ Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա:

Արևմտյան կիսագնդում ընդամենը 3 նման պետություն կա՝ Բարբադոս, Բոլիվիա և Տրինիդադ և Տոբագո, Ասիայի տարածքում ևս կանանց կողմից ղեկավարվող պետությունները 3-ն են՝ Բանգլադեշը, Նեպալը և Սինգապուրը։ Աֆրիկյան երկրներից միայն  Եթովպիան ունի կին ղեկավար, իսկ  Խաղաղ օվկիանոսի հարակից տարածքում՝ Նոր Զելանդիան:

14 երկրների կառավարությունների կազմում կանայք 50 % և ավելի են…

Զեկույցի հեղինակները  «հուսադրող միտում» են համարում կանանց թվի աճը նախարարական պաշտոններում:

  • 16 երկրներում կանանց է բաժին հասնում նախարարական պորտֆելների 40- 50%-ը:
  • 14 երկրների կառավարությունների կազմում կանանց մասնաբաժինը 50% և ավելի է:
  • Աշխարհի 2 երկրներում` Իսպանիայում և Ֆինլանդիայում, կին նախարարները կազմում են կառավարության անդամների ավելի քան 60%-ը: Կանայք գերակշռում են նաև Նիկարագուայում (58,8%), Կոլումբիայում (57.9%), Ավստրիայում (57.1%), Պերուում (55%), Շվեդիայում (54,5%), Ռուանդայում (53.6%), Ալբանիայում (53,3%) և Ֆրանսիայում (52.9%):

 

Միջին ցուցանիշը գլոբալ մասշտաբով, այդքան Էլ բարձր չէ՝ ընդամենը 21,3% (4003 նախարարական պաշտոնից 851), ինչը 7,1 %-ային կետով բարձր է 2005-ի համեմատ, երբ նախարարների միայն 14,2%-ն էին  կանայք:

 

 

 

Կանայք կառավարություններում հիմնականում այնպիսի հարցերի հետ կապված պաշտոններ են զբաղեցնում, որոնք վերաբերում են ընտանիքին, երեխաներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող մարդկանց, սոցիալական քաղաքականությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական ուսուցմանը, բնապահպանությանն ու Էներգետիկային:

190 երկրից, որոնց վերաբերյալ կան վիճակագրական տվյալներ, միայն 25-ում են կանայք ղեկավարում ֆինանսների նախարարությունները եւ միայն 22-ում՝ պաշտպանության նախարարությունները:

Աշխարհում մնացել Է ընդամենը ինը պետություն, որտեղ ընդհանրապես չկան կին-նախարարներ: Դրանք են՝ Բրունեյ-Դարուսալամը, Վանուատուն, Վիետնամը, Կիրիբատին, Պապուա-Նոր Գվինեան, Սաուդյան Արաբիան, Սենթ-Վինսենթը եւ Գրենադինները, Թաիլանդը եւ Տուվալուն:

Հիշեցնենք, որ Հայաստանում կանայք  երբևիցե չեն զբաղեցրել նախագահի կամ վարչապետի պաշտոնները:  Ավելին, Հայաստանում կայացած վեց նախագահական ընտրություններում որևէ կին թեկնածու չի եղել։ Թեպետ, եղել են կանայք, որոնք ցանկություն են հայտնել առաջադրվել, սակայն գործն ավարտին այդպես էլ չեն հասցրել:

Այսօր գործող կառավարության  կազմում  կա 12 նախարար, որոնցից մեկն է կին, այսինքն՝ կանայք կազմում են նախարարների 8,3 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ  նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է 18 նախարար, որոնցից կրկին մեկը կամ 5,6%-ն էր կին։ Մինչ այդ, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես ուներ 18 նախարար, որոնցից կին էին 3-ը կամ 16,7%-ը: Ընդհանուր առմամբ, անկախումից ի վեր  Հայաստանի նախարարների բոլոր կաբինետներիկազմում կին նախարարների  թիվը երեքից բարձր չի եղել:   

Խորհրդարանների 20%-ում խոսնակները կանայք են

Խորհրադարանները նախագահող կանայք այսօր կան աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ   Խաղաղ օվկիանոսի երկրների:

Կին խոսնակների մասնաբաժինը խորհրդարաններում ընդհանուր առմամբ կազմում է 20,5% 2020-ին (192 երկրների 278 խորհրդարաններից  57-ում խոսնակները  կին են ): 25 տարի առաջ, երբ տեղի ունեցավ Պեկինի համաժողովը, կին  խոսնակների թիվն կրկնակի ցածր էր:

2019 թվականին յոթ երկիր առաջին անգամ նշանակեց կանանց խոսնակներ (Անդորրա, Բելառուս, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ինդոնեզիա, Ղազախստան, Մալավի և Տոգո):

Դրա հետ մեկտեղ կին փոխխոսնակների թիվը  2019 թվականի համեմատ նվազել է 3 տոկոսային կետով ՝ մինչև 25.3 տոկոս:

Միջխորհրդարանական միության տվյալներով, այսօր կին պատգամավորների թիվն   միապալատ խորհրդարաններում 25.0% է կազմում: Եվրոպական երկրների համար այդ ցուցանիշը 30% է, այսինքն համընկնում է դեռևս 25 տարի առաջ Պեկինի գործողությունների ծրագրով նախանշված 30% -ին:   Նշենք, որ հյուսիսային Եվրոպայի երկրները հատել են այդ շեմը. Այդ երկրների խորհրդարաններում կանայք միջինում 40% են կազմում:

 

 

Հատկանշական է, որ  կանանց ներկայացվածությամբ առաջին տասնյակում գտնվող խորհրդարանների մեծ մասում դրական փոփոխությունները կատարվել են քվոտայի շնորհիվ: ՀՀ Ազգային ժողովի կազմում այսօր 31 կին պատգամավոր կա, ինչը  23.5% է կազմում:  Նշենք, որ 1995-ից՝ առաջին գումարումից սկսած կանանց ներկայացվածությունն Ազգային ժողովում  աճել է  6%-ից մինչև 23.5%, ընդ որում այդ աճն ապահովել է  Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայի շնորհիվ, որը 2003-2018 թ. ընթացքում  աճել է  5%-ից  25%:

Միջխոհրդարանական միության վարկանիշային աղյուսակում  Հայաստանը խորհրդարանում  կանանց ներկայացվածության  23.5% ցուցանիշով 82-րդ տեղում է  188 երկրների շարքում:

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»

Հաջորդ հրապարակումը

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

Հաջորդ հրապարակումը
COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am