2019 թ. դեկտեմբերի 2-ին կայացավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի հերթական հանդիպումը՝ «Ատելության խոսքը մեդիայում. թիրախում կանայք են» թեմայով։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Ատելության խոսքի դրսևորումները հեռուստաեթերում և օնլայն մեդիայում. որքանով է գենդերազգայուն հայաստանյան մեդիան». մեդիա մոնիթորինգի նախնական արդյունքները և հավաքագրել առաջարկներ, որոնք միտված են մեդիա հարթակներում ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարին։
Հանդիպմանը մասնակից էին դարձել Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և մեդիա կառույցների պատասխանատուներ:
Հանդիպման ընթացքում ՕքսԵՋեն հիմնադրամի փորձագետ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը ներկայացրեց «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում կատարված «Ատելության խոսքի դրսևորումները հեռուստաեթերում և օնլայն մեդիայում. որքանով է գենդերազգայուն հայաստանյան մեդիան». մեդիա մոնիթորինգի նախնական արդյունքները:
ԱԺ պատգամավորների, Արդարադատության նախարարության և քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում հավաքագրեցինք առաջարկներ, միտված մեդիա հարթակներում ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարին:
Ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկներ՝
- Օրենսդրական դաշտի բարելավում
- Լրագրողական դաշտին ուղղված առաջարկներ
- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված առաջարկներ
- Իրավապաշտպաններին ուղղված քայլեր
- Նոր հետազոտության առաջարկ