Ս.թ. ապրիլի 4-ին կայացավ Ազգային ժողով-ՔՀԿ համագործակցության հարթակի առաջին առցանց հանդիպումը՝ «Ընտանեկան բռնության հիմնախնդիրը Հայաստանում՝ COVID-19 համավարակի լույսի ներքո» խորագրով:
Հանդիպմանը քննարկվեցին ընտանեկան բռնության հիմնահարցերը Հայաստանում, ներկայացվեցին առաջարկություններ՝ ուղղված COVID-19-ով պայմանավորված ընտանեկան բռնության դեպքերի արագ արձագանքմանը և արդյունավետ կանխարգելման գործուն մեխանիզմների ներդրմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի պատասխանատուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումն իրականացվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: