Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Իրական կարիքների գնահատում ու հասցեագրում՝ համավարակից հետո վերականգնվելու համար

Share on FacebookShare on Twitter

«Ոչ մի կասկած չկա, որ COVID-19-ով պայմանավորված համավարակը լուրջ հետընթաց  ազդեցություն  է ունենալու «Կայուն զարգացման 2030» օրակարգի համար»,- նման հայտարարությամբ հանդես է եկել  ՄԱԿ-ի մարդու իրավունքների անկախ փորձագետ Սաադ Ալֆարաջին նույն ֆորումի աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում։

Նա կոչ է արել բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին համաձայնեցված քայլեր ու միջոցներ ձեռնարկել՝ իրականացնելու այն խոստումը, ըստ որի ոչ ոք չպետք է անտեսված մնա։ Նա նշել է, որ քաղաքականություններն ու ծրագրերը հաճախ են թերանում մարդկանց կարիքները գնահատելիս ու դրանց հասցեականությանը սահմանելիս։

«Եթե նպատակներին հասնելուն ուղղված ջանքերը հիմնված չեն այս կարիքների վրա, դրանք չեն կարող հաջողվել»,- ընդգծել է զեկուցողն իր ելույթում։

ՄԱԿ-ի իրավունքի փորձագետը պնդում է, որ այսօր էլ շատ կանայք, ինչպես նաև ռասայական, էթնիկ ու կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ, տեղահանվածներ ու աղքատներ «մարգինալացված են,  անզոր և մերժված»։

«Քանի դեռ մենք չենք անդրադառնում առկա անհավասարություններին, բացառություններին և սաստկացած խտրականությանը, որոնց բախվում են այս համայնքները, տևական և ներառական զարգացումը բոլորի համար կմնա անիրական մի բան»,- ընդգծել է նա:

Զարգացման իրավունքը յուրաքանչյուր արարածի իրավունք է տալիս մասնակցել, նպաստել, ինչպես նաև վայելել տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական զարգացումները:

Նշվում է, որ կայուն զարգացման հասնելու համար անհրաժեշտ է համալիր գործընթաց շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ սկսած պետություններից, միջազգային կազմակերպություններից, քաղհասարակությունից մինչև հասարակության մարգինալ խմբեր։

Նա նաև նշել է, որ առաջնահերթությունները պետք է սահմանեն այն մարդիկ, ովքեր պետք է օգուտներ քաղեն, այսինքն, «համայնքները պետք է սահմանեն զարգացման օրակարգեր, բյուջեներ և գործընթացներ»:

«Այդ պատճառով անհրաժեշտ է վերացնել տեսանելի և անտեսանելի պատնեշները, որոնք խոչընդոտում են համայնքի մասնակցությանը։ Նման պատնեշներ կարող են  համարվել  իրավական ինքնության բացակայությունը, ֆինանսական մեծ ծախսերը և սոցիալական սահմանափակումները։ Պատնեշների վերացումը կհանգեցնի նրան, որ զարգացումով կշահեն բոլոր հասարակությունները»,- խոսքն ամփոփել է Սաադ Ալֆարաջին։

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

COVID-19-ն ազդում է 2030-ի Կայուն զարգացման օրակարգի նպատակներից յուրաքանչյուրի վրա

Հաջորդ հրապարակումը

«Հրետակոծություններից տուժող կանանց ձայնը պետք է լսելի լինի նաև միջազգային ասպարեզում». Զարուհի Բաթոյան

Հաջորդ հրապարակումը
«Հրետակոծություններից տուժող կանանց ձայնը պետք է լսելի լինի նաև միջազգային ասպարեզում». Զարուհի Բաթոյան

«Հրետակոծություններից տուժող կանանց ձայնը պետք է լսելի լինի նաև միջազգային ասպարեզում». Զարուհի Բաթոյան

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am