Կայացավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի շրջանակներում առաջին աշխատանքային հանդիպումը՝ «Կանայք աշխատանքի շուկայում, խնդիրներ և լուծումներ» թեմայով:
Հանդիպման նպատակն էր քարտեզագրել ոլորտի բարեփոխմանն ուղղված քաղաքականությունների առաջարկությունները, ձևավորել համատեղ օրակարգ կանանց ներգրավածությունն աշխատանքի շուկայում խթանելու նպատակով, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել նեղ ոլորտային աշխատանքային խմբերի հանդիպումներ՝ ձևավորելու ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության բարեփոխման օրենսդրական նախաձեռնություններ:
Նախաձեռնությանը մասնակից էին դարձել շահագրգիռ մոտ երեք տասնյակ ՔՀԿ-ներկայացուցիչներ, միջազգային կառույցի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդեասյանը:
Հանդիպմանը աջակցել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը: