Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Հայաստանի ազգային նպատակները

Share on FacebookShare on Twitter

2020թ. հուլիսին տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է  Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես  ներկայացրել է  Ազգային անվտանգության ռազմավարությունը  և դրա մեջ տեղ գտած հայ ժողովրդի ազգային արժեքները  և ազգային նպատակները:

Ըստ վարչապետի հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը, ՀՀ քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը, հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը; համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

Նշենք, որ ռազմավարության տեքստի մեջ կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին անդրադարձ է արված ոչ միայն վարչապետի ուղերձի ազգային նպատակների համատեքստում, այլ նաև.

  • 6-րդ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների եվ իրավունքի գերակայության ապահովումը» և
  • 7-րդ «ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովումը» բաժիններում:

Մասնավորապես.

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային ՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը;

- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը ՝ առանց որևէ սահմանափակման;

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը;

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը;

– Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը;

- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, և ընդհանրապես՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թվի էական  աճի միջոցով:

- Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

 

  1. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

6.6 Հասարակական և քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես պետական կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածության ցածր մակարդակը թույլ չի տալիս լիովին օգտագործել մարդկային կապիտալն ազգային անվտանգության ապահովման և կայուն զարգացման ուղղություններով: Պետությունը հետամուտ է լինելու ինչպես կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանը, այնպես էլ հավասար հնարավորությունների և պայմանների ստեղծմանն ու քաղաքական որոշումների ընդունման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը:

 

  1. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ, ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հանրային բարեկեցության եվ ժողովրդագրական իրավիճակի բարելավում

7.33 Մենք հանձնառու ենք սոցիալական տարբեր խմբերի համար հավասար հնարավորությունների և սոցիալական ու տնտեսական ներառականության ապահովմանը, այդ թվում ՝ արժանապատիվ ծերության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանն ու բռնության կանխարգելմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանությանը:

Ռազամավարության եզրափակիչ դրույթներում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղենիշային փաստաթուղթ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները, սպառնալիքները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները սահմանելու համար:

Ազգային անվտանգության ռազմավարությունը կարելի է կարդալ այս հղումով

https://www.seco.am/pdf/%D4%B1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%202020.pdf

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Covid-19-ի ճգնաժամը կարող է կանանց տասնամյակներ հետ գլորել. փորձագետներն անհագստացած են

Հաջորդ հրապարակումը

Հավասարության միտումները Հայաստանում

Հաջորդ հրապարակումը
COVID-19-ն ազդում է 2030-ի Կայուն զարգացման օրակարգի նպատակներից յուրաքանչյուրի վրա

Հավասարության միտումները Հայաստանում

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am