Ազգային ժողով- ՔՀԿ համագործակցության հարթակի հանդիպում (Սեպտեմբեր)
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակի հերթական հանդիպումը, որը նվիրված էր Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի՝ «Կանանց կրթությունն ու մասնագիտական պատրաստումը» մտահոգության ոլորտին, ինչպես նաև COVID-19 համավարակով պայմանավորված կրթության ոլորտի արդի մարտահրավերներին՝ դիտարկելով հիմնահարցը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից:
Փորձագետ Լիլիթ Զաքարյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի՝ «Կանանց կրթությունն ու մասնագիտական պատրաստումը» մտահոգության ոլորտին վերաբերող այլընտրանքային վերլուծության զեկույցը, որում ներկայացված էին վերջին հինգ տարիների ընթացքում կրթության և մասնագիտական պատրաստման ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության ձեռքբերումների և համակարգային խնդիրների ընդհանուր գնահատականը, ինչպես նաև առաջարկություններ՝ բարձրացնելու Կառավարության գործողությունների արդյունավետությունը:
Հանդիպմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Կառավարության և պետական կառույցների ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: