Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց

Share on FacebookShare on Twitter

«Հավասարության սերունդ» ֆորումը եզրափակվեց Փարիզում՝ մինչև 2026 թվականը գենդերային հավասարության շուրջ հեղափոխական պարտավորությունների և արագացման գլոբալ  ծրագրի ընդունմամբ

Փարիզում հունիսի 30 – հուլիսի 2-ը հավասարության սերունդ ֆորումը շրջադարձային էր գենդերային հավասարության նոր համարձակ պարտավորությունների առումով: Ֆորումն եզրափակեց իր աշխատանքները՝ ազդարարելով գլոբալ հնգամյա գործողությունների ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է գենդերային հավասարությունը մինչև 2026 թվականն արագացմանը:

Ֆորումի համարձակ գործողություններին միտված օրակարգը հանգեցրեց  գրեթե 40 միլիարդ ԱՄՆ դոլարի հաստատված ներդրումների, ինչպես նաև կառավարությունների, բարեգործական կազմակերոպությունների, քաղաքացիական հասարակության, երիտասարդական կազմակերպությունների և մասնավոր հատվածի հավակնոտ քաղաքականության և ծրագրերի շուրջ պարտավորությունների ստանձնմանը: Դա արվել է կրիտիկական մի պահին, երբ աշխարհը գնահատում է անհամաչափ և բացասական ազդեցությունը, որը COVID-19- ն ունեցել է կանանց և աղջիկների վրա: Գենդերային հավասարության ջատագովները պնդում են, որ համավարակի հետևանքների հետ պայքարում պետք է մշակվի վերականգման և խթանման ծրագիր գենդերային գործոնների հաշվառմամբ` ապահովելով այն, որ կանայք և աղջիկները հետ չմնան, երբ աշխարհը վերականգնվի համավարակից հետո:

«Հավասարության սերունդ»  ֆորումը պատմական փոփոխությունների սկիզբ դրեց», – ասաց ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան: Ֆորումի ընթացքում հաստատված ներդրումները, ստանձնած պարտավորությունները և մասնակիցների էներգիան, որոնք նրանք ցուցաբերում են գենդերային հավասարության խոչընդոտներին դիմակայելու համար, կապահովեն ողջ աշխարհում կանանց և աղջիկների նախկինից ավելի արագ առաջընթաց»: Նրա խոսքով ՄԱԿ-կանայք կառույցը կարևոր դեր կխաղա` վերահսկելով առաջիկա հինգ տարիների ընթացքում պարտավորությունների կատարման հաշվետվողականությունը և առաջընթացը:

Ելույթ ունենալով  հյուրընկալող Ֆրանսիայի կառավարության անունից ֆորումի ավարտի կապակցությամբ` «Հավասարության սերունդ» ֆորումի գլխավոր դեսպան և գլխավոր քարտուղար Դելֆին Օ-ն ասաց.«Երկու տարի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և բարեգործական և մասնավոր կազմակերպությունների հետ հավաքական աշխատանքից հետո մեզ հաջողվեց երբևէ ամենամեծ ներդրումն անել՝ գենդերային հավասարությունն ու կանանց իրավունքները զարգացնելու համար: «Հավասարության սերունդ» ֆորումը վերանայեց միջազգային օրակարգի առաջնահերթությունները և համարեց չափազանց երկար թերագնահատված գենդերային հավասարությունն երկարաժամկետ խնդիր միջազգային հանրության համար՝ կլիմայի, կրթության և առողջության հետ միասին: Ֆրանսիան կշարունակի մնալ առաջնագծում՝ գենդերային հավասարության առաջընթացն արագացնելու համար»:

Ֆորումի ավարտին հաստատված 40 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումները կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության համար ռեսուրսների հարցում զգալի փոփոխություն են կատարում: Ընդհանուր առմամբ, համարվում է, որ գենդերային հավասարության  դանդաղ առաջընթացի և 1995 թվականի Պեկինի համաժողովի օրակարգը դանդաղ տեմպերով կյանքի կոչելու հիմնական պատճառը ֆինանսավորման պակասն էր:

Ֆորումի մասնակիցներից մեկը Աֆրիկյան Միության բարի կամքի դեսպան Նյարաձայի Գումբոնզվանդան՝ խոսելով իր տպավորությունների մասին, ասաց. «Այս շաբաթ ես վերապրեցի 1995-ի փորձը, երբ Պեկինի համաժողովում երիտասարդ կանանց իրավունքների պաշտպան էի: COVID-19 ենթատեքստը և այլ խոչընդոտներն այժմ էլ ավելի մեծ ոգեշնչում են նորարարության, համերաշխության և ներառման համար»:

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Փարիզում անցկացվող ֆորումի աշխատանքների մեջ  ներգրավեցին գրեթե 50 հազար մասնակիցներ հիմնականում վիրտուալ ձևաչափով: Նրանց միավորում էր գենդերային արդարության արագ առաջխաղացման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու պատրաստակամությունը: ֆորումի ավարտին մեկնարկեց Գենդերային հավասարության  արագացման գլոբալ ծրագիրը, որը մշակվել է վեց գործող կոալիցիաների կողմից. բազմաշահառու գործընկերություններ, որոնք բացահայտվեցին գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ ամենաէական կոալիցիների կողմից `գենդերային բռնությունից և տեխնոլոգիայից մինչև տնտեսական և կլիմայի արդարադատություն: Ֆորումը նաև ընդունեց Կանանց, խաղաղության և անվտանգության և հումանիտար գործողությունների վերաբերյալ համաձայնագիրը և հայտարարեց գենդերային հավասարության նոր նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են առողջությանը, սպորտին, մշակույթին և կրթությանը:

Ֆորումում մեկնարկած  «Գենդերային հավասարության արագացման գլոբալ պլանը» գենդերային հավասարության առաջընթացն արագացնելու ճանապարհային քարտեզի նախագիծ է  և ներառում է Գործողությունների կոալիցիայի վեց թեմաներից յուրաքանչյուրը: Այս փաստաթուղթը  հետևողական  գործընթացի արդյունք է, որի ընթացքում Գործողությունների կոալիցիաները միասին աշխատել են արագացված պլան կառուցելու կանանց և աղջիկների կյանքի  կարևոր ոլորտների համար: Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված 6 թեմատիկ կոալիցիաներից մեկի՝   «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ

Հաջորդ հրապարակումը

Կոչ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին

Հաջորդ հրապարակումը
Կոչ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված  քաղաքական ուժերին

Կոչ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am