Մեխիկոյում մարտի 29-ին մեկնարկած «Հավասարության սերունդ» համաժողովն ավարտվեց մարտի 31-ին ՝ Գործողությունների կոալիցիաների նախագծի, Գենդերային հավասարության արագացման գլոբալ ծրագրի և Գենդերային հավասարության ապահովման նոր կատալիտիկ պարտավորությունների շուրջ եռօրյա դինամիկ քննարկումներից և մշակութային տոնակատարությունից հետո: Այս աշխատանքը հող նախապատրաստեց «Հավասարության սերունդ» ֆորումի հաջորդ փուլի համար, որը կայացավ Փարիզում հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը և կենտրոնացավ հատկապես նոր պարտավորությունների ընդունման վրա:
«Հավասարության սերունդ» ֆորումը ֆեմինիստական ամենախոշոր գլոբալ միջոցառումներից մեկն էր ՝ 1995-ին Պեկինում կայացած ՄԱԿ-ի Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովից հետո: Մեխիկոյում կայացած վիրտուալ ֆորումը միջոցառման առաջին փուլն էր, որին մասնակցեցին աշխարհի բոլոր մասերից ավելի քան 13,000 առաջնորդներ և ակտիվիստներ, որոնց 48% -ը 34 և ավելի տարեկան երիտասարդներ էին:
Միջոցառմանը ներգրավվել են նաև ավելի քան 250 բանախոսներ 85 երկրներից՝ ներկայացնելով գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների և շարժումների աշխուժացման տեսլականը: Հանդիպումը տեղի ունեցավ այն աճող մտահոգությունների ֆոնին, որ COVID-19- ը սրել է «գենդերային հավասարության ճգնաժամը» ՝ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործողություններն ու ներդրումները դարձնելով առավել կարևոր: Պեկինի նշանավոր համաժողովից և Գործողությունների ծրագրից մեկ քառորդ դար անց «Հավասարության սերունդ» Ֆորումը նպատակ ուներ կրկին ջանքեր գործադրել կանանց իրավունքների հիմնարար փաստաթղթերի լիարժեք իրականացման համար:
Ֆորումի ուշագրավ քննարկումներին կարելի է ծանոթանալ այստեղ
«Հավասարության սերունդ» ֆորումի բացումը Մեխիկոյում
Մեխիկոյում «Հավասարության սերունդ» ֆորումի բացմանը համաշխարհային առաջնորդները հանդես եկան գենդերային հավասարության ուղղությամբ համարձակ և կոնկրետ առաջխաղացում ապահովելու կոչի շուրջ: Ֆորումի բացմանը ելույթ ունեցան ՄԱԿ-ի Կանանց Գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը և Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը:
Նրանց տեսաուղերձին միացան երիտասարդական ակտիվիստ Էլվիրա Պաբլոն և քաղաքացիական հասարակության առաջնորդ Շերոն Բագավան Ռոլսը, որոնք ներկայացնում էին Ֆորումի նախագծման և համաստեղծման գործընթացում գործընկեր հանդիսացող երիտասարդության և քաղաքացիական հասարակության խմբերը, ինչպես նաև Օլգա Սանչես Կորդերոն` Մեքսիկայի ներքին գործերի քարտուղարը և Մարսելո Էբրարդ ՝ Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղարը:
Կանայք և տրանսֆորմացնող առաջնորդությունը հանուն հավասարության սերնդի
«Կանայք և տրանսֆորմացնող լիդերությունը հավասարության սերնդի համար» լիագումար նիստում կարևորվեց կանանց առաջնորդությունը որպես գենդերային հավասարության ապահովման առանցքային գործոններից մեկը: Նիստին մասնակցեցին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը և շատ այլ բանախոսներ: Մասնակիցները խոսեցին ներառական առաջնորդության կարևորության և այն փոփոխության մասին, որն այն կարող է բերել ամբողջ աշխարհի աղջիկների և կանանց համար, և կիսեցին իրենց մոտեցումները և փորձը կանանց առաջնորդության շուրջ COVID-19 բռնկումից առաջ և դրա ընթացքում:
Նիստի ձայնագրությունն այստեղ
Թեմատիկ երկխոսություններ
Ֆորումի առաջին օրվա ընթացքում տեղի է ունեցել 22 թեմատիկ երկխոսություն, որոնք կենտրոնացել են Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման բացերի հիմքում ընկած կառուցվածքային անհավասարությունների և ճգնաժամերի վրա: Տարբեր ոլորտների և հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման թեմաները ներառում էին ֆեմինիզմը `կլիմայի արտակարգ իրավիճակի համատեքստում, թվային տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը, ֆեմինիստական շարժումների և տեղական կազմակերպությունների աջակցություն, գենդերային բռնություն և այլն:
Գենդերային հավասարության արագացման գլոբալ ծրագիրը ֆորումի երկրորդ օրվա օրակարգում
Ֆորումում մեկնարկեց Գործողությունների կոալիցիայի «Գենդերային հավասարության արագացման գլոբալ պլանը», որը ներկայացնում է գենդերային հավասարության առաջընթացն արագացնելու ճանապարհային քարտեզի նախագիծը և ներառում է Գործողությունների կոալիցիայի վեց թեմաներից յուրաքանչյուրը: Այս փաստաթուղթը դինամիկ և հետևողական գործընթացի արդյունք է, որի ընթացքում Գործողությունների կոալիցիաները միասին աշխատել են արագացված պլան մշակելու կանանց և աղջիկների կյանքի կարևոր ոլորտների համար: Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված 6 թեմատիկ կոալիցիաներից մեկի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:
Օրակարգին կարող է ամբողջությամբ ծանոթանալ այստեղ
Ֆորումի կուլմինացիան. Կատալիտիկ պարտավորություններ և ջահի փոխանցումը Փարիզին
Փակելով Մեքսիկայի կառավարության կողմից նախաձեռնած ֆորումը, Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղար պարոն Մարսելո Էբրարդը ներկայացրեց ֆեմինիզմը որպես գործիք հաղթահարելու այն անհավասարությունները, որոնք սրվել են COVID-19 համաճարակի պայամաններում:
Փակման օրը ներկայացվեցին նաև կատալիտիկ պարտավորությունները, որոնք կոչված են ոգեշնչելու գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ ավելի մեծ պարտավորությունների ստանձնումը և որոնք կլինեն մեկ ամիս անց Փարիզում մեկնարկող միջոցառման կենտրոնում:
- Մեքսիկայի Կանանց ազգային ինստիտուտը (INMUJERES) ՄԱԿ-Կանայք կառույցի հետ համատեղ նախաձեռնել է «Խնամքի աշխատանքների դաշինք» նախաձեռնությունը, որն ուղղված է դիմակայելու կանանց տնտեսական հնարավորությունները սահմանափակող և համաճարակի պայմաններում առավել աճած՝ կանանց ուսերին ընկած խնամքի բեռին.
- Women Moving Millions բարեգործ կանանց համաշխարհային ցանցը պարտավորություն ստանձնեցին Փարիզի ֆորումին ընդառաջ 100 միլիոն ԱՄՆ դոլար հայթայթել ՝ Գործողությունների կոալիցիայի օրակարգին ամբողջությունն աջակցելու համար.
- «Ֆորդ» հիմնադրամի, «Հավասարության ֆոնդի» և Կանադայի կառավարության միջև ռազմավարական գործընկերություն հայտարարվեց, որի շրջանակում ընդգծվեց ֆեմինիստական շարժման ֆինանսավորման կարևորությունը գենդերային հավասարության հասնելու գործում, այդ թվում «Ֆորդ» հիմնադրամի կողմից Հավասարության հիմնադրամին 15 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություն, Գլոբալ դաշինքի ձևավորում կայուն ֆեմինիստական շարժումների համար, Կանադայից ստացված 10 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորություն ՄԱԿ-ի նպատակային ֆոնդին `կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար:
Մշակութային ծրագիր
Ֆորումի մշակութային կարևոր պահերից էր «Հավասարության սերունդ» կինոփառատոնը, որի շրջանակում ֆորումի երկրորդ օրն ուղիղ եթերում անցկացվեց մրցանակների հանձնման արարողությունը: Ֆիլմերը հզոր և խորը ձևով պատկերում են, թե ինչու է կարևոր վերջ տալ բոլոր վնասակար պրակտիկային, ներառյալ կանանց սեռական օրգանների խեղումը, և պայքարել կանանց առաջընթացը խոչընդոտող կարծրատիպերի և սոցիալական նորմերի դեմ: Հաղթողներին և պաշտոնական մրցանակաբաշխությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
Սերնդի հավասարության ֆորումի փակման արարողության շրջանակներում տեղի է ունեցել մեքսիկացի նկարիչ Ադրի դել Ռոսիոյի «Թռչող հմայքը» որմնանկարի բացումը: Որմնանկարը պատրաստել է Street Art for Mankind (SAM) ընկերությունը: Հատվածը, որի նպատակն է պատմական տեսանկյունից ճանաչել Մեքսիկայի ֆեմինիստական շարժումները իրենց բոլոր բազմազանությամբ և գործողությունների կոչ անել գենդերային հավասարության ուղղությամբ, ոգեշնչված է երիտասարդության ձգտումներից և կդառնա Մեքսիկայում սերնդի հավասարության ֆորումի հարատև ժառանգություն:
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։