Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

ՄԱԿ-ը կրճատել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով

Share on FacebookShare on Twitter

Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի (CSW) կազմկոմիտեն՝ վկայակոչելով COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգները, որոշում է կայացրել կրճատել 64-րդ նստաշրջանի միջոցառումները, որոնք նախատեսվում էր անցկացնել մարտի 9-ից 20-ը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Կենտրոնակայանում: Իր կրճատված տարբերակով Կանանց կարգավիճակի հարցերով  հանձնաժողովը, որը  առանցքային դեր է խաղում Պեկին+25 գործընթացում,  կանցկացնի մեկ ընթացակարգային հանդիպում մարտի 9-ին` Կանանց միջազգային օրվան հաջորդող օրը, և կընդունի քաղաքական հռչակագրի նախագիծ` դրանով իսկ նշելով Պեկինում ստորագրված կանանց իրավունքների պատմական հռչակագրի  և գործողությունների ծրագրի 25 ամյակը:  

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի հանձնարարականով փոխվել է 64-րդ նստաշրջանի ձևաչափը, նստաշրջանին անդամ պետությունները ներկայացված կլինեն միայն  ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցչություններով: Մինչդեռ, հայտնի է, որ   նստաշրջանը պետք է  հյուրընկալեր անդամ պետությունների, ՄԱԿ-ի սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների մոտ 12 հազար ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:  Մարտի 9-ին կայացվող ընթացակարգային հանդիպման օրակարգում  են  միայն  բացման հայտարարությունները`  հանձնաժողովի նախագահ, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ  Մհեր Մարգարյանի և  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի և ՄԱԿ-ի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինչին  հաջորդելու են քաղաքական հռչակագրի ընդունումը և տարբեր բանաձևերի շուրջ որոշումների ընդունումը:  Այնուհետև միջոցառումը կդադարեցվի մինչև հետագա ծանուցումը. ոչ մի ընդհանուր քննարկում չի լինելու, և պլանավորված բազմաթիվ զուգահեռ միջոցառումները չեղարկվել են:

ՄԱԿ-ի բոլոր դեսպաններին ուղարկված նամակում Մհեր Մարգարյանը վերահաստատել է Գլխավոր քարտուղարի խիստ հորդորը պատվիրակություններին և այլ շահագրգիռ կողմերին՝ զերծ մնալու Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայան մեկնելուց:

Reuters գործակալության հաղորդմամբ, քաղաքացիական  հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել, որ կորոնավիրուսի տարածման վտանգով  պայմանավորված ՄԱԿ-ում գենդերային հավասարության հարցերով գլխավոր հանդիպման կրճատումը կարող է մեծ հարված հասցնել կանանց իրավունքների առաջխաղացմանը և անհրաժեշտ է վերապլանավորել այն, որպեսզի ներառվեն բազմազան կարծիքներ:

Նստաշրջանին մասնակցության հայտ ներկայացրած ՀԿ-ների ներկայացուցիչները և փորձագետները մտահոգված են այն փաստով, որ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով  հանձնաժողովի ամենամյա երկշաբաթյա նստաշրջանը, որը մեծ իրադարձություն է  համարվում հավասարության խթանմանն ու կանանց հզորացման հարցում , կտևի ընդամենը մեկ օր: Դա նշանակում է, որ ընդհանուր քննարկում տեղի չի ունենա, և տասնյակ զուգահեռ միջոցառումներ չեղարկվել են՝ դուրս թողնելով քննարկումների ձևաչափից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ողջ աշխարհից: Վերջիններս համոզված են, որ լիարժեք երկշաբաթյա հանդիպումը պետք է տեղափոխել, որպեսզի ապահոված լինի Պեկինի բոլոր գործընթացներին բնորոշ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:

«Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովն առանց քաղաքացիական հասարակության ընդհանրապես ԿԿՀ չէ», – գրել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի առաքելությունն իր պաշտոնական Twitter- ում. «Մենք պետք է ապահովենք ամբողջական և ներառական # CSW64 քննարկումներ, որոնք տեղի կունենան այս տարվա վերջին»:

Twitter- ում «We  Effect»  Շվեդիական զարգացման խումբը կիսում է նստաշրջանի հետաձգման գաղափարը` նշելով. «Որպես համերաշխություն կանանց շարժումներին ամբողջ աշխարհում,  մենք` «We  Effect »-ը, միանում է  այն հետաձգելու #postponeCSW պահանջին. # ԿԿՀ 64 -րդ նստաշրջանը չի կարելի անցկացնել առանց կանանց անվտանգ, բովանդակալից և տեղեկացված մասնակցության»:

Սակայն, ինչպես  կարծում է Վանեսա Ջեքսոնը ՝ ՄԱԿ-ի CARE- ի (ընդդեմ աղքատության և սոցիալական արդարության կազմակերպության) ներկայացուցիչը, քաղաքացիական հասարակության 12 հազար մասնակիցների համար երկշաբաթյա հանդիպումը վերապլանավորելը կարող է դժվար լինել:

Նրա խոսքով, Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովն առանցքային նշանակություն ունի նաև այս տարի պլանավորված երկու հսկայական ֆորումներին ընդառաջ, որոնք կանցկացվեն մայիսին Մեքսիկայում և հուլիսին Փարիզում: Ֆորումները դիտարկվում են որպես վճռական քայլ` ՄԱԿ-ի գլոբալ նպատակի` մինչև 2030 թվականը  գենդերային հավասարության հասնելու համար, և ԿԿՀ-ի նստաշրջանի աշխատանքները  չեղարկելու  որոշումը վտանգի տակ է դնում նաև ֆորումների աշխատանքների արդյունավետությունը:

Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը, մեկնաբանելով հետագայում, օրինակ տարեվերջին  հանձնաժողովի հնարավոր վերսկսման գաղափարը, լրագրողներին տեղեկացրել է, որ դա պետք է որոշվի անդամ պետությունների կողմից, և եթե նրանք պայմանավորվեն նստաշրջանի աշխատանքները վերսկսելու մասին, ՄԱԿ-ը կանի  առավելագույնը խնդրանքին ընդառաջ գնալու համար:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում

Հաջորդ հրապարակումը

Պատգամավորներն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Հաջորդ հրապարակումը
Պատգամավորներն ընդդեմ  կանանց նկատմամբ բռնության

Պատգամավորներն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am