Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Ուժի մեջ է մտել աշխատաշուկայում բռնությունների ու ոտնձգությունների խնդրի վերաբերյալ առաջին կոնվենցիան

Share on FacebookShare on Twitter

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն քարոզարշավ է սկսել՝ ուղղված աշխատաշուկայում բռնությունների ու ոտնձգությունների վերացման մասին միջազգային կոնվենցիայի վավերացմանը։  Կազմակերպության տարածած հաղորդագրության  մեջ նշվում է, որ այդ խնդիրներով առաջին  միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 25-ին՝  Աշխատանքի միջազգային կոնֆերանսի ժամանակ փաստաթղթի հաստատումից ճիշտ երկու տարի անց։

 

Այսօր արդեն կոնվենցիան    վավերացված է վեց երկրների կողմից։ Դրանք են Արգենտինան, Սոմալին, Ուրուգվայը,   Ֆիջին,  Էկվադորը,  Նամիբին։ Այն պարտադիր իրավական ուժ կստանա վավերացումից հետո մեկ տարվա ընթացքում։

 

Կոնվենցիայի առաջարկությունների   շարքում կոչ է արվում  աշխատանքի ոլորտում ճանաչել յուրաքանչյուրի  իրավունքը՝ զերծ բռնությունից, ոտնձգությունից,  այն նաև ընդհանուր հիմք է դնում այս ուղղությամբ գործողությունների իրականացման համար։

 

Կոնվենցիան  տալիս է աշխատանքի ոլորտում բռնության և հետապնդումների, այդ թվում նաև գենդերային բռնության ու ոտնձգության առաջին միջազգայնորեն ընդունված սահմանումը։

 

Աշխատանքի ոլորտում բռնությունն ու ոտնձգությունը դրսևորվում է ամենատարբեր ձևերով և պատճառում է  ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ ու տնտեսական վնաս։

 

Կոնվենցիայի ընդունումից հետո այս խնդիրներն առավել հրատապ են դարձել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Հիվանդության տարածման ընթացքում շատ երկրներ հայտարարել են աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգության տարբեր դրսևորումների մասին, հատկապես կանանց և խոցելի խմբերի անդամների նկատմամբ:

 

 

Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կապակցությամբ ԱՄԿ-ն մտադիր է նախաձեռնել դրա վավերացման և իրականացման համաշխարհային քարոզարշավ, որի նպատակն է պարզ և մատչելի բացատրել կոնվենցիայի էությունը, այն խնդիրները, որոնց անդրադառնում է այն, ինչպես նաև աշխատանքի բնագավառում բռնությունը և հետապնդումները արմատախիլ անելու առաջարկվող ուղիները:

 

«Աշխատաշուկայի լավ ապագան այն է, երբ այնտեղ չկա բռնություն, ոտնձգություն։ Ես հաստատակամորեն խորհուրդ եմ տալիս աշխարհի երկրներին վավերացնել այդ կոնվենցիան, ինչպես նաև գործատուների, աշխատակիցների ու նրանց կազմակերպությունների հետ միասին համագործակցել աշխատանքի այնպիսի ոլորտ կառուցելու համար, որտեղ արժանապատվությունը, անվտանգությունը և առողջությունը կլինեն համընդհանուր սեփականություն»,-ասել է ԱՄԿ գործադիր տնօրեն Գայ Ռայդերը։

 

Արշավի մեկնարկն արդեն հայտարարվել է Կոնվենցիա № 190-ի վավերացման գործողությունների շաբաթվա ընթացքում, որն անցկացվել է հունիսի 21-25-ը։ Գործողությունների շաբաթվա նպատակն է կոչ անել աշխարհի բոլոր երկրներին՝ վերահաստատելու իրենց նվիրվածությունը կոնվենցիայի վավերացմանը և դրա իրականացմանը:

 

Դրա շրջանակում հունիսի 21-ին կայացած առաջին միջոցառմանը մասնակցել են ԱՄԿ գլխավոր տնօրենը, Արգենտինայի, Մադագասկարի աշխատանքի նախարարները,  Գործատուների միջազգային կազմակերպության, ինչպես նաև Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի, Եվրոպական հանձնաժողովի, Միջխորհրդարանական միության ներկայացուցիչներ։

 

Գործողությունների շաբաթվա ավարտին ԱՄԿ ղեկավարությունը կհրապարակի փաստաթուղթ՝ կոչ անելով իրացնել կոնվենցիան ու դրանում ներառված առաջարկությունները, որոնք ուղղված են աշխատանքի ոլորտում առկա բռնությունները, ոտնձգությունները արմատախիլ անելուն, ինչպես նաև ազգային օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի ընդունմանն ու քաղաքական քայլերի ձեռնարկելուն։

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Փարիզում մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը

Հաջորդ հրապարակումը

«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ

Հաջորդ հրապարակումը
«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ

«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am