Սույն թվականի հուլիսի 29-ին տեղի ունեցավ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակի հերթական հանդիպումը, որը նվիրված էր Պեկին+25 գործընթացներին, որտեղ հատուկ անդրադարձ կատարվեց Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի «Կանայք և զինված հակամարտությունները» առանցքային ոլորտի շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
Հանդիպմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Կառավարության և պետական կառույցների ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:
Հանդիպման ժամանակ ներկայացվեց.
- Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի իրականացման համաշխարհային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ՀՀ-ի կողմից իրականացվող գործողությունները:
- «Հայաստանում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի իրականացման վերլուծություն» այլընտրանքային զեկույցի «Կանայք և զինված հակամարտությունները» առանցքային ոլորտին նվիրված բաժինը:
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի իրականացման գործընթացի մանրամասները։
Հանդիպումն իրականացվում էր «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: