2019 թ․ դեկտեմբերի 19-20-ը կայացավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը:
Հանդիպման նպատակները.
- ամփոփել Ազգային ժողով-ՔՀԿ համագործակցության հարթակի հանդիպումների արդյունքները և ուղենշել մեխանիզմեր հարթակն առավել գործուն և արդյունավետ դարձնելու համար,
- ձևավորել Ազգային ժողով-ՔՀԿ համագործակցության հարթակի գործողությունների պլանը 2020 թվականի համար` ուղղված երկրում գենդերային քաղաքականության բարելավմանը:
Հանդիպմանը մասնակցեցին և Հարթակի օրակարգի ձևավորման աշխատանքներում իրենց ներդրումն ունեցան Ազգային ժողովի, Կարառավարության և քաղ. հասարակության ավելի քան 50 ներկայացուցիչներ:
Հարթակի գործունեության տարեկան ամփոփիչ զեկույցը` հիմնված հարթակի մասնակիցների շրջանում իրականացված գնահատման վրա, ներկայացրեց ՕքսԵՋեն հիմնադրամի փորձագետ Թամարա Հովնաթանյանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ներկայացվեցին հարթակի գործունեության արդյունավետությունը բարձրացնող մի շարք առաջարկներ:
Հանդիպումը կազմակերպվել էր «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: