Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում մեկնարկում է դիտորդական առաքելությունը

Share on FacebookShare on Twitter

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմը՝ պատվիրակության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորությամբ Հայաստան է ժամանել։

ԵԱՀԿ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, դիտորդական առաքելության կազմում կլինեն կազմակերպության անդամ 9 երկրների 11 միջազգային փորձագետներ։ Նրանք կլինեն Երևանում։ Բացի այդ, ԺՀՄԻԳ-ին խնդրել են Հայաստան ուղարկել երկարաժամկետ 24 դիտորդներ։ Նրանք մայիսի 26-ից տեղակայվելու են հանրապետության տարբեր հատվածներում։

Առաքելությունը կգնահատի, թե որքանով են ընտրություններն անցկացվում ստանձնած միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, ազգային օրենսդրության, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ երկրների կողմից համաձայնեցված պարտավորություններին համապատասխան։

Դիտորդները մանրամասն կերպով ուսումնասիրելու են իրավական կարգավորումները, դրանց իրականացումը, հետևելու են քարոզչությանը, ընտրական մարմինների ու կաավարության մարմինների աշխատանքներին, այդ թվում ընտրողների գրանցմանն ու ընտրական վեճերի լուծումներին։ ԶԼՄ մոնիտորինգը լինելու է դիտարկման անբաժանելի մասը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախատեսում է կազմակերպության անդամ երկրներից խնդրել 250 կարճաժամկետ դիտորդներ՝ քվեարկության օրը ընտրական պրոցեսին հետևելու համար։ Սակայն այն մեծապես կախված է կորոնավիրուսի համավարակի հետ կապված զարգացումներից, սահմանափակումներից, ինչպես նաև Հայաստանում առկա առողջապահական կարգավորումներից։

Դիտորդական առաքելության ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան իշխանությունների քաղաքական ուժերի, արդարադատության ոլորտի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչների հետ։  Քվեարկության օրը ԺՀՄԻԳ-ը առաքելությունն իր ջանքերը կմեկտեղի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ։

Երևան ժամանած պատվիրակության անդամներն արդեն սկսել են հանդիպումները։ Մայիսի 18-ին նրանք ԱԳ նախարարությունում էին։   ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։

Նույն օրը պատվիրակությունը հանդիպել է ԿԸՀ նախագահի հետ։ Տիգրան Մուկուչյանը կարևորել է դիտորդական առաքելության դերը գալիք ընտրությունների ժամանակ և ներկայացրել ԿԸՀ կողմից իրականացվող ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները, ընտրական վարչարարությանն առնչվող խնդիրներն ու ընտրական հանձնաժողովների գործառույթները։

Հաջորդ օրը ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էոհան Մերֆին և մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկին Հայաստանի մայրաքաղաքում հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին։ Նրանք հիշեցրել են՝ այստեղ են քաղաքական իշխանությունների պաշտոնական հրավերով։

Անդրադառնալով Ընտրական օրենսդրության  վերաբերյալ վերջին փոփոխությունների մասին հնչած հարցին՝ պատվիրակության ղեկավարն ասել է՝ այս պահին դիտարկումներ ներկայացնել չի կարող, առաքելության ընթացքում ուսումնասիրելու են օրենսդրությունն ու կիրակումը։ Դրանց վերաբերյալ դիտարկումները կներկացնեն վերջնական զեկույցում։

Բանախոսը նշել է՝ կարիքների գնահատման նպատակով տեղի ունեցած տարբեր հանդիպումների արդյունքում արդեն պատկերացում ունեն, թե ինչ դիտորդական առաքելություն է անհրաժեշտ կազմակերպել առաջիկա ընտրություններին։

«Թիմն այստեղ է, և մենք աշխատում ենք։ Արդեն այստեղ են տասնմեկ փորձագետներ, որոնք մասնագիտացված են ընտրական տարբեր բաղադրիչների մեջ։ Շուտով ակնկալում ենք 24 երկարաժամկետ փորձագետների այց Հայաստան»,-նշեց նա։

Ըստ ԵԱՀԿ պաշտոնական էջում հրապարակված ժամանակացույցի, երկարաժամկետ դիտորդները Հայաստան կգան մայիսի 24-ին, Հայաստանից կմեկնեն հունիսի 26-ին։ Հունիսի 14-ին Հայաստան կժամանեն կարճաժամկետ դիտորդները։ Նրանք մեր երկրից կմեկնեն հունիսի 26-ին։

Դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույցը կհրապարակվի դիտարկման ընթացքում՝ հասարակության ու ԶԼՄ-ներին տեղեկատվության տրամադրման համար։ Քվեարկության հաջորդ օրը պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով։  Ընտրական ողջ գործընթացի դիտարկումը ամփոփող վերջնական զեկույցը կհրապարակվի ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց:

Հ. Կարապետյան

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Դրական փոփոխություններ մայրական նպաստի տրամադրման կարգում

Հաջորդ հրապարակումը

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հաջորդ հրապարակումը
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am