2019թ. օգոստոսի 22-ին Երևանում կայացավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի հերթական հանդիպումը, որտեղ ներկայացվեցին Ընտանեկան բռնության հիմնահարցերի վերաբերյալ առաջարկներ՝ ուղղված ոլորտի բարելավմանը:
Հանդիպմանը մասնակից էին դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, պետական, միջազգային կառույցների գործընկերներ, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ովքեր և հավաքագրեցին ՔՀԿ ներկայացուցիչների կողմից արվող առաջարկները, որոնք վերաբերում էին Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված պետական քաղաքականության բարեփոխմանը:
Քննարկվեցին մի շարք հարցեր կապված ընտանեկան բռնության վիճակագրության միասնական հաշվառման համակարգի հետ:
2019 թ. հունվարից հուլիս ամիսների ընթացքում գրանցվել է կնասպանության 11 դեպք. բռնարարը եղել է ամուսինը, զուգընկերը կամ եղբայրը:
Առկա է ընտանեկան բռնության իրական վիճակագրություն ունենալու խնդիր. հայտնի են այն դեպքերը, որոնք հասել են ոստիկանություն, դատարան, մինչդեռ հետազոտությունները փաստում են, որ իրական պատկերն առավել մեծ է:
- «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների, լրացումների իրականացման անհրաժեշտություն:
- Մանկական օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշտություն
- Մասնագիտացված օղակների բացակայություն
- Դատարան դիմելու ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը
- Ուղղորդման կարգի վերանայման անհրաժեշտություն