Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Կանայք և COVID-19. հինգ քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները

Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-Կանայք գործակալության  գործադիր տնօրենի տեղակալ Անիտա Բհատիան  հանդես է եկել հոդվածով, որում փորձել է բացատրել թե ինչու համավարակն ավելի մեծ ազդեցություն ունի կանանց վրա: Նա նաև մատնանշել է այն քայլերը, որոնք պետք է անեն  COVID-19 -ի դեմ պայաքարող կառավարությունները՝  կանանց  վրա համավարակի առանձնակի ազդեցությունները չեզոքացնելու համար:  

Ամբողջ աշխարհի կառավարությունները պայքարում են այսօր COVID-19 համավարակը կանգնեցնելու համար: Թեև տարբեր կառույցներ ազդարարեցին  համավարակի կանանց վրա հատուկ  ազդեցության մասին,  այդ մտահոգությունները դեռևս չեն ձևավորում այն որոշումները, որոնք հիմնականում ընդունում են տղամարդ ղեկավարները: Մինչդեռ  COVID-19- ի ազդեցություններից շատերն ամենաուժգին հարվածը հասցնում են հենց կանանց: Ահա թե ինչու:

Թեև համավարակի տնտեսական և սոցիալական ազդեցությունը ծանր է բոլորի համար,  պետք է հաշվի առնել այն փաստը, որ այն շատ ավելի ծանր է կանանց համար: Տնտեսության այն ոլորտները, որոնք այսօր գտնվում են կարանտինների և արգելափակումների անմիջական ազդեցության տակ ՝ ճանապարհորդություն, տուրիզմ, ռեստորաններ, սննդի արտադրություն, կանանց աշխատուժի շատ բարձր մասնակցություն ունեն: Ամբողջ աշխարհում կանայք նաև կազմում են ոչ ֆորմալ զբաղվածների մեծ տոկոսը, մասնավորապես գյուղատնտեսությունում: Թե՛ զարգացած, թե՛ զարգացող տնտեսություններում, ոչ ֆորմալ ոլորտի շատ աշխատատեղեր ՝ տնային աշխատողներ, խնամակալներ, հիմնականում կանանց աշխատատեղեր են,  որոնք, որպես կանոն, առողջության ապահովագրություն և  սոցիալական ապահովության ցանցի մեջ չեն մտնում:

Միևնույն ժամանակ, կանայք սովորաբար կրում են ընտանիքի անդամների խնամքի ավելի մեծ բեռը: Նույնիսկ COVID-19- ից առաջ կանայք, միջին հաշվով, երեք անգամ ավելի շատ չվճարվող խնամքի ու տան աշխատանք են կատարել, քան տղամարդիկ: Այժմ, համավարակի պայմաններում,  ֆորմալ ոլորտի կին աշխատողները, ովքեր երեխաներ ունեն,  ունեն մի քանի տեսակի ծանրաբեռնվածություն՝  հեռավար աշխատանք (եթե նրանք այն դեռ ունեն), երեխաների խնամք, տնային ուսուցում, տարեցների խնամք և տնային աշխատանք: Հատկապես խոցելի են կանանց վարած տնային տնտեսությունները:

Ճգնաժամն ազդում է կանանց առողջության և անվտանգության վրա: Բացի հիվանդության անմիջական ազդեցությունից, կանանց մուտքը մայրական առողջության այդքան անհրաժեշտ ծառայություններ կարող է դժվարանալ` հաշվի առնելով, որ բոլոր ծառայություններն ուղղված են համավարակի հետ կապված բժշկական կարիքներին: Հակաբեղմնավորման և այլ կարիքների համար ծառայությունների մատչելիությունը կարող է խաթարվել:  Կանանց անձնական անվտանգությունը նույնպես վտանգված է: Հենց հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ սանկցիաները`  մեկուսացումը, սոցիալական հեռավորությունը, տեղաշարժման սահմանափակումները,   հենց այն պայմաններն են, որոնց պարագայում բռնարարներն այժմ շատ ավելի ազատ են բռնություն գործադրելու համար:  

Այսօր վիրուսի դեմ պայքարի  առաջնագծում գտնվող առողջապահության աշխատողների մեծ մասը, հատկապես բուժքույրերը, կանայք են, նրանց վարակվելու ռիսկն ավելի մեծ է: Որոշ գնահատականներով, համաշխարհային առողջության  աշխատուժի 67 տոկոսը կանայք են: Թեև պետք է ուշադրություն դարձնել բոլոր խնամողների համար անվտանգ պայմանների ապահովմանը, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կին բուժքույրերին և խնամակալներին և ոչ միայն դիմակների նման պաշտպանական սարքավորումների հասանելիությանը, այլև նրանց այլ կարիքներին, ինչպիսիք են դաշտանային հիգիենայի ապրանքները, որոնք կարող են հեշտությամբ և անխուսափելիորեն անտեսվել, բայց անհրաժեշտ են, որպեսզի նրանք կարողանան հանգիստ անել իրենց աշխատանքը:

Դժվար չէ նկատել թե համավարակի դեմ միջոցառումներ մշակելու և իրականացնելու գործընթացում առանցքային որոշումներ կայացնողներից քանի՞սն են տղամարդիկ: Երբ մեզանից որևէ մեկը միացնում է հեռուստատեսությունը աշխարհի ցանկացած վայրում, մենք գրեթե միշտ տեսնում ենք միայն տղամարդկանց: Սա զարմանալի չէ, քանի որ կանայք դեռևս չեն վայելում տղամարդկանց հետ հավասար մասնակցություն` կառավարությունների, խորհրդարանների կամ կորպորացիաների որոշումների կայացման գործում: Ամբողջ աշխարհում կանայք  կազմում են խորհրդարանականների միայն 25 տոկոսը,   իսկ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների շարքում նրանց ներկայացվածությունը 10 տոկոսից ցածր է: Թեև մենք ունենք պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մի քանի փայլուն օրինակներ, կանայք գրեթե բացակայում են համաճարակի հետ կապված որոշումների կայացման հարթակներում:

Ահա այն  հինգ գործողություններ, որոնք այժմ կառավարությունները կարող են ձեռնարկել այս խնդիրները լուծելու համար

  • Առաջինը, պետք է ապահովել, որ կին բուժքույրերի և բժիշկների կարիքները ինտեգրված լինեն արձագանքման ջանքերի բոլոր ոլորտներում` նրանց ավելորդ լարվածությունից խուսափելու համար:   Բայց ամենակարևորը` զրուցեք նրանց հետ,  լսեք նրանց կարիքները և պատասխանեք: Նրանք արժանի են այն աջակցությանը, որը մենք կարող ենք այժմ տրամադրել, մասնավորապես աջակցություն շատ անհրաժեշտ բժշկական պարագաների առումով:
  • Երկրորդը ՝ պետք է ապահովել,  որ ընտանեկան բռնության ենթարկված բոլոր զոհերի համար թեժ գծերը և ծառայությունները համարվեն «հիմնական ծառայություններ» և բաց լինեն, իսկ իրավապահ մարմինները գիտակցեն զոհերի զանգերին պատասխանելու անհրաժեշտությունը: Հետևեք Քվեբեկի և Օնտարիոյի օրինակին, որոնք ներառել են  տուժած կանանց համար նախատեսված ապաստարանները հիմնական ծառայությունների ցանկում: Դա կնպաստի նրան, որ համաճարակը անկանխատեսելիորեն չի հանգեցնի ավելի շատ տրավմաների, վնասվածքների և մահվան դեպքերի կարանտինային ժամանակահատվածում ՝ հաշվի առնելով ինտիմ զուգընկերների կողմից  կանանց բռնի մահերի մեծ մասնաբաժինը:
  • Երրորդը, ֆինանսական ապահովագրության և խթանիչ փաթեթները պետք է ներառեն սոցիալական պաշտպանության միջոցներ, որոնք արտացոլում են կանանց հատուկ հանգամանքների ընկալումը և խնամքի տնտեսության ճանաչումը: Սա նշանակում է առողջության ապահովագրության նպաստի ապահովում  և (կամ) վճարովի հիվանդության արձակուրդ առավել կարիքավորների համար, ովքեր չեն կարողանա աշխատանքի գնալ, քանի որ իրենց տանը խնամում են երեխաներին կամ տարեցներին: Ոչ ֆորմալ ոլորտի աշխատակիցների համար, որոնք կազմում են զարգացող տնտեսություններում կանանց աշխատուժի ճնշող մեծամասնությունը, անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել փոխհատուցվող վճարումներ կատարելու համար: Այդ ոչ ֆորմալ ոլորտի աշխատողների հայտնաբերելը գուցե մարտահրավեր կլինի և անհրաժեշտ կլինի հաշվի առնել երկրի առանձնահատուկ հանգամանքները, բայց արժե ջանքեր գործադրել արդյունքների մեջ առավել մեծ հավասարություն ապահովելու համար:
  • Չորրորդը` լիդերները պետք է միջոց գտնեն  արձագանքման և վերականգնման որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավելու  համար: Թե տեղական, քաղաքային, թե ազգային մակարդակի վրա կանանց ձայնը որոշումների կայացման մեջ ներառելը կհանգեցնի ավելի լավ արդյունքների, քանի որ տեսակետների բազմազանությունը հարստացնում է վերջնական որոշումը: Սրան զուգահեռ, քաղաքականություն մշակողները պետք է օգտագործեն կանանց կազմակերպությունների կարողությունները: Կանանց խմբերի ցուցակագրումը կօգնի ապահովել համայնքի ավելի ամուր արձագանք, քանի որ դրանց ցանցերը կարող են գործադրվել տարածելու և ուժեղացնելու սոցիալական հեռավար հաղորդակցումը: Էբոլայի պատասխանը շահեց կանանց խմբերի ներգրավվածությունից, նույնը կարելի է ակնկալել  COVID-19-ի դեպքում:
  • Վերջապես, քաղաքականություն մշակողները պետք է ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչ տեղի է ունենում մարդկանց տներում և աջակցել  խնամքի բեռի կանանց և տղամարդկանց միջև  հավասարաչափ բաժանմանը: Գոյություն ունի տղամարդ առաջնորդների համար առնվազն մեկ կոնկրետ գործողություն` միանալ ՄԱԿ-ի  HeForShe-քարոզարշավին` ին և հետևել լրացուցիչ տեղեկություններին «HeforShe @ home»- ի վերաբերյալ, որով ՄԱԿ-Կանայք կառույցը պարտավորեցնում է տղամարդկանց և տղաներին  ապահովել իրենց արդար բաժինը տնային աշխատանքում և թեթևացնել կանանց վրա անհամաչափորեն ընկած խնամքի որոշակի բեռը:  

Կանանց կարիքներին հրատապ  արձագանքը  հնարավորություն է տալու ավելի լավ և արագ վերականգնվել համավարակից հետո: Ինչ է կարող ավելի լավ լինել , քան  ավելի հավասար աշխարհ ունենալուն ուղղված քաղաքական գործողությունները:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

Հաջորդ հրապարակումը

Կորոնավիրուսն աղետ է ֆեմինիզմի համար

Հաջորդ հրապարակումը
Կորոնավիրուսն աղետ է ֆեմինիզմի համար

Կորոնավիրուսն աղետ է ֆեմինիզմի համար

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am