Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Կոչ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին

Share on FacebookShare on Twitter

Մենք`

հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման Ազգային ժողով-ՔՀԿ հարթակին անդամակցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններս դիմում ենք Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին:

Հիմք ընդունելով,

որ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պահանջը  բխում է  ՀՀ Սահմանադրությունից,  ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգից և դրա շրջանակներում ընդունված օրենքներից ու ծրագրերից, ինչպես նաև  մաս է կազմում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, 

Ի նկատի ունենալով,

որ երկրի կառավարման ոլորտում արհեստավարժ ընտրանու ձևավորումը պետք է իրականացվի մրցակցային ու թափանցիկ գործընթացի արդյունքում և ապահովի հասարակության մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը,    

Փաստելով,

որ կանայք կազմում են ՀՀ բնակչության 52%-ը, բարձրագույն կրթություն ունեցողների 54%-ը, ինչպես նաև ընտրողների 53%-ը, սակայն կանանց ներուժն անտեսվում է պետության օրենսդիր և գործադիր իշխանության որոշումների կայացման մակարդակներում, մասնավորապես 2021 թվականի ապրիլի դրությամբ.

  • ՀՀ Ազգային ժողովի խորհրդի կազմում 17 անդամներից միայն երկուսն էին կին,
  • ՀՀ կառավարության կազմում ընդգրկված 12 նախարարներից միայն մեկն էր կին,
  • ՀՀ մարզպետների թվում կանայք չկային: 

Հաշվի առնելով,

որ կանանց ոչ բավարար ներկայացվածությունն որոշումների կայացման մակարդակում՝ արդարության և ժողովրդավարության սկզբունքների խախտում է հանդիսանում՝

 

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ 

Ձևավորել 8-րդ գումարման Ազգային ժողովի Խորհուրդը և նոր Կառավարությունը՝ կանանց և տղամարդկանց հավասար ընդգրկվածությամբ՝ ապահովելով արհեստավարժության և ոլորտային մասնագիտացման չափանիշները: 

Կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացներում կարևոր է, քանի որ՝

 

  • Հանդիսանում է երկրի  կայուն զարգացման կարևոր նախապայման,
  • Բարձրացնում է քաղաքական որոշումների լեգիտիմությունն ու կառավարման արդյունավերությունը,
  • Նպաստում է որոշումների կայացման առավել ժողովրդավար մշակույթի ձևավորմանը,
  • Հիմքեր է ստեղծում սոցիալապես ավելի արդար հասարակության համար,
  • Հանգեցնում է պետական քաղաքականության հումանիզացմանը, դարձնում է քաղաքական օրակարգն ավելի մարդակենտրոն և զգայուն  հասարակության բոլոր անդամների կարիքների նկատմամբ,
  • Նպաստում է կադրային քաղաքականության կատարելագործմանը,  կառավարման ոլորտում գիտելիքահենք չափանիշների, հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքների ներդրմանը, կոռուպցիայի նվազեցմանը,
  • Հանդիսանում է նորարարության և փոփոխությունների գրավական: 

 

ԱՊԱՀՈՎԵ՛ՆՔ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Կոչին են միացել հետևյալ հասարակական կազմակերպությունները․

ՕքսԵՋեն» հիմնադրամ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիա

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Կանանց տեղեկատվական-վելուծական ցանց» ՀԿ

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«ԱՆԳԵԼ» ՀԿ

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց

Հաջորդ հրապարակումը

«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ» պատմական ֆորումի ուղերձները

Հաջորդ հրապարակումը
«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ» պատմական ֆորումի ուղերձները

«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ» պատմական ֆորումի ուղերձները

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am