Ս.թ. սեպտեմբերի 30-ին Երևանում կայացավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի հերթական հանդիպումը, որտեղ ներկայացվեցին «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխմանն ուղղված առաջարկներ, որոնք կապահովեն կուսակցություններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը:
Հանդիպմանը մասնակից էին դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, պետական, միջազգային կառույցների գործընկերներ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը:
Ներկայացվեցին հիմնական առաջնահերթությունները։ Խոսնակները տեղեկացրեցին նաև ակնկալվող փոփոխությունների ժամակացույցի մասին՝ կուսակցությունների մասին օրենքի և հարակից փոփոխությունների փաթեթը՝ մինչև տարեվերջ, իսկ ողջ գործընթացը ընդհանուր ամռամբ կտևի շուրջ 1-1.5 տարի։