Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Հայաստանը և Կայուն զարգացման նպատակները

Share on FacebookShare on Twitter

2020թ․ հուլիսի 10-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ  զեկույցը (առաջին զեկույցը ներկայացվել էր 2018թ. հուլիսին):

Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի՝ հուլիսի 10-ին կայացած կամավոր զեկույցների ներկայացման հատվածում, նախագահում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ որպես ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի (ECOSOC) փոխնախագահ։

ՀՀ գնահատման զեկույցը ներկայացվեց նախապես նկարահանված տեսահոլովակի ձևաչափով։ Այն արտացոլում էր Հայաստանում 2018թ.-ից ի վեր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանն ուղղված քայլերը, Հայաստանի կողմից արձանագրված հաջողությունները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված նորարարական լուծումները: Անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած միջոցառումներին:

Տեսահոլովակում ՀՀ Կայուն զարգացման նպատակների խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշել է.

«Հայաստանը պատիվ ունի ներկայացնելու Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը, որը Կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի արդյունք է: Հայաստանի Հանրապետությունը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030» օրակարգը: ԿԶՆ-ներն ու դրանց թիրախները համընդհանուր արժեքներ են և դրանց իրագործումից շահում են բոլոր երկրները, ժողովուրդները և ամբողջ մոլորակը: Հայաստանի Կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել ազգային զարգացման ծրագրման ուղղությամբ մեր ջանքերը: Անցած երկու տարիներին ոլորտային և միջոլորտային ռազմավարությունների նոր փաթեթ է մշակվել, որը ներառում է երկու տասնյակից ավելի ոլորտներ:  Զուգահեռաբար, Կառավարությունը մշակում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, որը բաղկացած է 16 մեգանպատակներից՝ իրենց թիրախներով, ցուցանիշներով, խնդիրներով և լուծումներով, որոնք ներառում են գրեթե բոլոր ԿԶՆ-ները»:

Զեկույցի ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխան: Հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։

Եգիպտոսի ներկայացուցչի կողմից Էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցին անդրադառնալիս, Արտակ Ապիտոնյանն առանձնացրեց «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի 13-րդ նպատակը, որն ուղղված է Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների հասանելիության ապահովմանը լայն հասարակության համար, ինչն իր հերթին կխթանի Հայաստանում 7-րդ, 13-րդ և 15-րդ ԿԶՆ-ների իրականացմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, անդրադառնալով Մեքսիկայի ներկայացուցչի՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերին վերաբերող հարցին, նշեց, որ 2018թ․-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովում ավելացել է կին պատգամավորների թիվը՝ հասնելով 24%-ի։ Փոխնախարար Ապիտոնյանն անդրադարձավ նաև Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված ռազմավարություններին, օրենքներին և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերին։

Պատասխանելով Ղրղզստանի ներկայացուցչի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հնչեցված հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ 2018թ․-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո ՀՀ Կառավարության առաջնային նպատակներից է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումն ու դատական համակարգի բարելավումը։ Նախարարի տեղակալը ներկայացրեց հիշյալ ուղղություններով ՀՀ Կառավարության կողմից իրականացված քայլերը։

Հարցուպատասխանի ընթացքում ՌԴ ներկայացուցիչը հետաքրքրվեց ՀՀ տնտեսության ավանդական ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառման փորձով: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանն առանձնացրեց գյուղատնտեսության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառման ծրագրերը և թվային գյուղատնտեսության ներդնումը, որոնք արտացոլված են «Գյուղատնտեսության զարգացման 2020-2030 ռազմավարություն»-ում։

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Հավասարության միտումները Հայաստանում

Հաջորդ հրապարակումը

«Հավասարության սերունդ» ֆորում

Հաջորդ հրապարակումը
COVID-19-ն ազդում է 2030-ի Կայուն զարգացման օրակարգի նպատակներից յուրաքանչյուրի վրա

«Հավասարության սերունդ» ֆորում

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am