Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Հավասարության միտումները Հայաստանում

Share on FacebookShare on Twitter

2010 թվականին Հայաստանում Հետազոտական Ռոսուրսների Կովկասյան Կենտրոն-Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ-Հայաստան)կողմից անցկացված Կովկասյան բարոմետր հարցման տվյալներով, երեխայի սեռի նախապատվության մասին հարցին   հարցման մասնակիցների 54%  պատասխանել  էր  տղա,  10%՝ աղջիկ և  35%-ը նշել  էր, որ սեռը նշանակություն չունի։

2020-ին հրապարակված նույն Կովկասյան Բարոմտերի համաձայն, հարցվածների   9% պատասխանել է աղջիկ, իսկ տղա երեխա  նախընտրողների թիվը նվազել է՝ ցուցանիշը հասցնելով  34%, դրա հետ մեկտեղ աճել է մեկ այլ ցուցանիշ. այժմ հարցվածների 55%-ն է նշել, որ երեխայի սեռն իրենց համար նշանակություն չունի։  Փաստը, որ հայաստանցիների կեսից ավելիի համար երեխայի սեռն այլևս կարևոր չէ, ինքնին ոգգևորիչ է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկա ու նախկին աշխատակիցների, իրենց գործընկեր մասնագետների ու կառույցների, և առհասարակ, բոլոր նրանց համար, ովքեր իրավմամբ կարող են սելեկտիվ աբորտների դեմ տարիներ տևած իրենց աշխատանքի արդյունք համարել հասարակական կարծիքի նման փոփոխությունը:

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում ցուցանիշները քիչ ավելի հուսադրող են։ Հարցման մասնակիցների 11%-ը նախապատվությունը տվել է աղջիկ երեխաներին, 31%-ը՝ տղաներին, և 57%-ն է նշել, որ սեռն իր համար նշանակություն չունի։ Տասը տարի առաջ Վրաստանում նույն հարցին մասնակիցների 9%-ը պատասխանել էր աղջիկ, 46%-ը՝ տղա, 44%-ը՝ նշանակություն չունի։

Նշենք, որ Ադրբեջանի վերաբերյալ միայն 2010-ի տվյալներ են հայտնի, ըստ որոնց, 64%-ի համար երեխայի սեռը նշանակություն չունի։

Ո՞վ է ընտանիքի կերակրողը. «հավասարապես»-ի առաջադիմությունը

Պարզվում է, որ դրական փոփոխություններ են նկատվում ոչ միայն երեխայի սեռի նախապատվության, այլ նաև կանանց ու տղամարդկանց հավասարությանն առնչվող այլ հարցերում: Օրինակ, հասարակական կարծիքի մեկ այլ փոփոխություն վերաբերում է ընտանիքը կերակրողի մասին պատկերացումներին։ Արմատացած այն կարծիքը, թե ընտանիքի պահողը տղամարդն է կամաց-կամաց փոխվում է՝ ի օգուտ «և՛ կանայք, և՛ տղամարդիկ» հավասար տարբերակի։

Հայաստանում հարցման մասնակիցների 53%-ը տղամարդուն է համարում ընտանիքի կերակրող, 16%-ը՝ կնոջը, 28%-ը համարում է, որ ընտանիքը պահում են հավասարապես թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Համեմատության համար նշենք, որ 2010-ին երրորդ տարբերակն ընտրել էին հարցվածների ընդամենը 17%-ը։

Ուշագրավ է, որ հարևան Վրաստանում հարցվածների 21%-ն է համարում, որ ընտանիքը պահող հավասարապես համարվում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Վերջին տասը տարում այդ ցուցանիշը գրեթե չի փոփոխվել՝ 2010-ին նույն հարցին այդպես էր պատասխանել հարցվածների 20%-ը։

Նմանատիպ մեկ այլ հարցի, թե ո՞վ պետք է լինի ընտանիքի կերակրողը, 39%-ըը պատասխանել է՝ հավասարապես կանայք ու տղամարդիկ, 60%-ը՝ տղամարդիկ, 0%-ը՝ կանայք։ 2010-ի համեմատ առաջընթացը զգալի է։ Տասը տարի առաջ հավասարապես պատասխանն ընտրել էին հարցվածների ընդամենը 14%-ը։

Վրաստանում 34%ն են ընտրել «հավասարապես» պատասխանը, 2010-ին այդ ցուցանիշը՝ 14% էր։ Ադրբեջանում 2010 թվականին այդ տարբերակն ընտրել է հարցման մասնակիցների 16%-ը։

Ո՞ւմ պետք է ժառանգել բնակարանը

Հայաստանում ավանդույթի ուժով ընդունված է եղել, որ հայրական տունը ժառանգում է ընտանիքի փոքր որդին։ Արմատացած այս պատկերացումների արդյունքում  աղջիկները սովորաբար որպես ժառանգորդ չեն դիտարկվում:

Ըստ հրապարակված հարցման արդյունքների, այս ավանդույթը Հայաստանում այնքան էլ ուժեղ չի, որքան թվում է: «Ո՞վ պետք է ժառանգի բնակարանը» հարցին ի պատասխան մասնակիցների 43%-ը պատասխանել է թե՛ դուստրերը, թե՛ որդիները հավասարապես։ 10 տարի առաջ հարցաշարում նման հարց չի եղել, ուսրի այս առումով համեմատություն անելն ահնհնար է։

Նկատենք, որ Վրաստանում այդ հարցին նույն կերպ են պատասխանել հարցվածների 49%-ը։

Կանանց առայժմ ծնողներից առանձին ապրել «թույլ չեն տալիս»

Հայաստանցիների 66%-ը կարծում է, որ կանայք որևէ տարիքում չեն կարող ծնողներից առանձին ապրել։ Իհարկե, սա մեծ ցուցանիշ է, բայց հաշվի առնելով տասը տարիների ընթացքում առկա միտումը, առաջընթացն ակնհայտ է: 2010-ին այդ նույն հարցին նման պատասխան էին տվել հարցվածների 79%-ը։ Հարևան Վրաստանում այս հարցին ավելի լիբերալ մոտեցում ունեն, հարցվածների միայն 38%-ն է ասել, որ կանայք որևէ տարիքում ծնողներից առանձին ապրել չեն կարող։ Այստեղ էլ առաջընթաց կա, քանի որ տասը տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 56%։ Ավելին, 50%-ը համարում են, որ կանայք պետք է ծնողներից առանձին ապրեն 18-25 տարեկանում, իսկ 2010 թվականին 31%-ն էր այդպես մտածում։

Իրավիճակն ավելի տխուր է Ադրբեջանում։ 2010 թվականին հարցվածների 87%-ի համար անընդունելի էր, որ կինը որևէ տարիքում ապրի ծնողներից առանձին։

Հետաքրքրական է, որ հարցվածների 69%-ը համարում է, որ կինը որևէ տարիքում չի կարող թունդ ալկոհոլային խմիչք օգտագործել։ Տասը տարի առաջ հայաստանցիներն այս հարցի վերաբերյալ ավելի առաջադեմ են եղել, ու 65%-ն է կանանց ՝ թունդ ալկոհոլ օգտագործելը որևէ տարիքում համարել անընդունելի։

Վրաստանում նման կարծիք ունեն հարցվածների 55%-ը, տասը տարի առաջ՝ 57%-ը։ Ադրբեջանում իրավիճակը կարելի է ասել անմխիթար է, տասը տարի առաջ 92%-ն է անընդունելի համարել կանանց թունդ ալկոհոլի օգտագործումը որևէ տարիքում։

Կանայք ամուսնանալիս պետք է կույս լինեն

 

Անընդունելիների շարքը շարունակելով, նկատենք, որ Հայաստանում հարցվածների 82%-ը համարում է, որ կանայք իրավունք չունեն մինչև ամուսնությունը սեռական կյանքով ապրել։ 2010-ին այդպես մտածում էր հարցվածների 87%-ը։

Վրաստանում 63%-ը կարծում է, որ կանայք ամուսնանալիս պետք է կույս լինեն, 2010-ին ՝ այդ ցուցանիշը 80% էր։ Ադրբեջանում էլ ավելի պահպանողական են, քանի որ 2010-ին հարցվածների 89%-ն է նման կարծիք հայտնել։

Նկատենք, որ հայաստանցի հարցվածների 75%-ը համարում է, որ կանայք առանց ամուսնանալու չեն կարող ապրել մեկ բնակարանում տղամարդու հետ։ Տասը տարի առաջ այդպես մտածում էր 80%-ը։ Վրաստանում ավելի առաջադեմ են, միայն 60%-ն է այդպես կարծում, իսկ 10 տարի առաջ՝ 72%-ը։ Ադրբեջանում 2010-ին այդ կարծիքն է հայտնել հարցվածների 87%-ը։

Ո՞ր տարիքում կինը կարող է ամուսնանալ

Հարցման մասնակցած հայաստանցիների 91%-ը (Վրաստանում՝ 90%) համարում է, որ կանանց ամուսնանալու լավագույն տարիքը 18-25 տարեկանն է, 2%-ը համարում է, որ կանայք որևէ տարիքում չպետք է ամուսնանան։

Վրաստանում 1%-ն է կիսում կանանց՝ առհասարակ չամուսնանալու կարծիքը։ 10 տարի առաջ Հայաստանում հարցվածների 95%-ն էր համարում, որ կանանց ամուսնանալու համար լավագույն տարիքը 18-25-տարեկանն է։ 2010 թվականին այդ ցուցանիշը Ադրբեջանում եղել է 94%, Վրաստանում՝ 92% ։

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Հայաստանի ազգային նպատակները

Հաջորդ հրապարակումը

Հայաստանը և Կայուն զարգացման նպատակները

Հաջորդ հրապարակումը
COVID-19-ն ազդում է 2030-ի Կայուն զարգացման օրակարգի նպատակներից յուրաքանչյուրի վրա

Հայաստանը և Կայուն զարգացման նպատակները

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am