Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»

Share on FacebookShare on Twitter

2020 թ.-ի Կանանց միջազգային օրվա թեման՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները», համահունչ է ՄԱԿ – Կանայք գործակալության  կողմից հայտարարված  «Հավասարություն Սերունդ»  արշավին, որը նվիրված է  կանանց և աղջիկների հզորացման ճանապարհային քարտեզ համարվող  Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 25-ամյակին:

Այս տարի հատկանշական է նրանով, որ ի թիվս այլ  հոբելյանական միջոցառումների, նշվելու է  նաև ՄԱԿ-Կանայք կառույցի  հիմնադրման 10-ամյակը:

 Պեկինի գործողությունների ծրագրի  իրականացման 25-ամյա ամփոփումը փաստում է, որ չնայած որոշակի առաջընթացին, իրական փոփոխությունները տագնապալիորեն դանդաղ են ընթանում  աշխարհի կանանց և աղջիկների մեծամասնության համար: Թեպետ աշխարհը կատարել է աննախադեպ առաջխաղացումներ, բայց ոչ մի երկիր չի հասել գենդերային հավասարության:  Բազմաթիվ խոչընդոտներ մնում են անփոփոխ՝  օրենքի մակարդակով կամ մշակութային նորմերում: Կանայք և աղջիկները շարունակում են թերագնահատվել. նրանք ավելի շատ են աշխատում, ավելի քիչ գումար են վաստակում և ավելի քիչ ընտրություն ունեն, նրանք վերապրում են բռնության բազմաթիվ ձևեր տանը և հասարակական վայրերում: Ավելին, գոյություն ունի դժվարությամբ հաղթանակած ֆեմինիստական նվաճումների հետընթացի զգալի սպառնալիք:

2020 թ. ընձեռում է անվիճելի հնարավորություն՝ գլոբալ գործողությունները մոբիլիզացնելու համար` գենդերային հավասարության և բոլոր կանանց և աղջիկների մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:

Նշենք, որ Կանանց միջազգային օր / International Women’s day , IWD/ նախաձեռնության շրջանակում այս տարվա համար  օրվա կարգախոս է   ընտրվել՝  #EachforEqual  հեշթեգը /Յուրաքանչյուրը հավասարության համար/: 

Բոլորս միասին և յուրաքանչյուրս կարող ենք օգնել հավասար աշխարհ ստեղծելու գործում,- ասված է նախաձեռնության կողմից տարածված կոչում: 

Հատկանշական է , որ մարտի 8-ի  կարգախոսն ուղեկցող  այս նկարները համընկնում են «ՕքսԵՋեն» հիմնադրամի՝  WomenNet.am կայքի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համատեղ դեռևս 2015 թվականին  Հայաստանում մեկնարկած  «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի լոգոյի և նախաձեռնության հետ:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Պատգամավորներն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Հաջորդ հրապարակումը

Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»

Հաջորդ հրապարակումը
Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»

Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am