Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Պատգամավորներն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Share on FacebookShare on Twitter

Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները դատապարտել են նախօրեին  Գյումրիում կնոջ և երեխայի նկատմամբ բռնության դեպքը, որի հետևանքով կինը մահացել էր, իսկ  նրա  12-ամյա դուստրը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:

«Այս կինը 2020 թվականի արդեն երրորդ զոհն է: Բռնությունը ընտանիքում անընդունելի է: Ընդամենը երկու օր հետո շատերը մարտի 8-ը կնշեն, փուչիկներ կառնեն կանանց, կենացներ կասեն նրանց, մինչդեռ շատ ավելի կարևոր է՝ հասկանանք… դատախազության, ոստիկանության դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան, և բռնությունը իրապես արմատախիլ արվի հասարակությունից», -ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

https://www.youtube.com/watch?v=2EnLyvdk0H4&feature=youtu.be

Նույն դեպքին անդրադարձավ նաև «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը, որը ծնունդով Գյումրիից է. «Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում, մի քաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, տեղի է ունեցել ցերեկը, խիտ բնակեցված թաղամասում, հնարության անտարբերության ներքո»: Պատգամավորը նկատեց, որ երբ հայտարարվում է, թե հայ հասարակության մեջ կա բռնություն, ոմանք հակադարձում են, թե դա հարիր չէ հայի նկարագրին:

«Այո, բռնություն կա և ցավոք, այնքան է սերտաճել, որ շատերը սառնասրտորեն են վերաբերվում այդ դեպքին, ավելին, համացանցում վիրավորանքների տեղատարափ էր մահացած կնոջ հասցեին: Եթե մենք շարունակենք անտարբեր ձևանալ, ապա այս դեպքերը կշատանան», -հուզված հավելեց պատգամավորը՝ կոչ անելով սթափ նայել իրավիճակին: Բռնության անթույլատրելի լինելու մասին խոսեց նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ ընդգծելով, որ նման արարք կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խոստությամբ:

«Ես լիովին կիսում եմ իմ նախորդ գործընկերների մտահոգությունները: Շատ ցավալի է կատարվածը: Ըստ էության, հանրությունը առայժմ չի կարողանում հաղթահարել անտարբերությունը և դաժանությունը, որովհետև շատ բաներ ծնվում են անտարբերությունից: Այո, ես էլ եմ համաձայն, որ մենք օրենսդրական կտրուկ խստացումներ պետք է անենք: Երբ կհասնենք մի իրավիճակի, որ հանրությունը կինքնամաքրվի, նոր այդ ժամանակ որոշ բաներ կթուլացվեն», -իր հերթին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Սա այլևս կարմիր գիծ է: Սա այլևս հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կասեցնել է պետք: Ու ինձ զարհուրեցնում են որոշ միաբջիջներ, ովքեր քննարկում եմ սպանված կնոջ վարքն ու փորձում արդարացնել տղամարդու անձնագիր ստացած այն բռնարար իմբիցիլներին, ովքեր կարծում են, որ կինը կադաստրի վկայականով իրենց հանձնված սեփականություն է: Բռնությունը չի կարող և չպետք է ունենա որևէ արդարացում` սա աքսիոմ է: Եվ ով սա չի հասկանում, ինձ համար նույնքան բռնարար է», – գրել է իր ֆեյբուքյան էջում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում 28-ամյա տղամարդը  դաժանորեն ծեծել էր 43-ամյա կնոջը, ով ստացված վնասվածքներից ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը:  Կնոջ 12-ամյա դուստրը, ով նույնպես ծեծի է ենթարկվել, վիրահատվել է  և այժմ գտնվում է   «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության սարքին: Նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:  

Մորը և դստերը դաժան ծեծի ենթարկած անձը, ով նախնական տվյալներով  սպանված կնոջ զուգընկերն է եղել,  ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

ՄԱԿ-ը կրճատել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով

Հաջորդ հրապարակումը

Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»

Հաջորդ հրապարակումը
Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»

Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am