Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»

Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնեցին Քաղաքական հռչակագրի շուրջ

Նյու Յորքում 2020 թ. մարտի 9-ին կայացած Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի հիմնական արդյունքը Քաղաքական հռչակագրի ընդունումն էր, որով անդամ պետությունները, վկայակոչելով 1995 թ.  Պեկինում անցկացված Կանանց չորրորդ համաշխարհային համաժողովի 25-ամյակը, վերահաստատեցին Պեկինի հռչակագիրը և Գործողությունների  ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու քաղաքական կամքը և խոստացան ուժեղացնել ջանքերն այդ ուղղությամբ:

Ինչպես հայտնի է, այս տարի՝ հաշվի առնելով COVID-19 պատճառով ստեղծված իրավիճակը, հանձնաժողովը որոշեց սահմանափակել նստաշրջանի օրակարգը մեկօրյա ընթացակարգային հանդիպմամբ, այն էլ՝ միայն Նյու Յորքում տեղակայված պատվիրակությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Չեղարկվեցին նաև բազմաթիվ զուգահեռ միջոցառումներ, որոնք ավանդաբար անցկացվում են Նյու Յորքում աշխարհի տարբեր երկրներից ժամանող ոչ կառավարական կազմակերպությունների հազարավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ:

Ինչ վերաբերում է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի օրակարգին, ապա այն, ինչպես և նախատեսվում էր, ամբողջությամբ նվիրված էր 1995-ին ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի, ձեռքբերումների ու ընթացիկ մարտահրավերների գնահատմանը, ինչպես նաև հետագա քայլերի համաձայնեցմանը:

Անդամ պետությունները վերահաստատեցին իրենց հանձնառությունը Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման, առաջընթացի ապահովման և բացերի վերացման վերաբերյալ:  Ողջունելով  Քաղաքական հռչակագրում   Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի կատարման ուղղությամբ անցած տարիներին արձանագրված առաջընթացը, անդամ-պետությունները  մտահոգություն հայտնեցին, որ ընդհանուր առմամբ, առաջընթացը չի եղել անհրաժեշտ արագությամբ կամ խորությամբ: Որոշ ոլորտներում առաջընթացն անհամաչափ է եղել, շարունակում են պահպանվել կառուցվածքային խոչընդոտները, խտրական գործելակերպերը և աղքատության ֆեմինիզացումը:

«Պեկինի խորհրդաժողովից 25 տարի անց երկրներից ոչ մեկը չի հասել գենդերային հավասարության, աշխարհում պահպանվում է անհավասարության զգալի մակարդակը, կանանց ու աղջիկներից շատերը գտնվում են խոցելի և մարգինալացած վիճակում, ենթարկվում ողջ կյանքի ընթացքում խտրականության բազմակի և փոխկապակցված ձևերի», – ասված է  Քաղաքական հռչակագրի տեքստում:

Վերահաստատելով Պեկինի Գործողությունների ծրագիրն իրականացնելու քաղաքական կամքը՝ ղեկավարներն ընդունել են, որ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք էլ ավելի համակարգված և ուժեղացված ջանքեր ու գործողություններ են պահանջում առաջիկայում, մասնավորապես՝

– ապահովել կրթության իրավունքի իրականացումը բոլոր կանանց և աղջիկների համար՝ ուշադրություն դարձնելով այն ոլորտներին, որտեղ նրանք թերի են ներկայացված, ինչպիսիք են՝ գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան/ STEM/.

– ապահովել կանանց լիարժեք, հավասար ու կառուցողական մասնակցությունը, ներկայացվածությունը և առաջնորդությունը բոլոր մակարդակներում և հանրային կյանքի բոլոր ոլորտներում.

– ապահովել կանանց տնտեսական հզորացումը, ներառյալ արժանապատիվ աշխատանքի մատչելիությունը, հավասար վարձատրությունը, սոցիալական ապահովությունը և ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը.

– վերացնել ընտանիքի անդամների խնամքի և այլ տնային աշխատանքների հետ կապված կանանց և աղջիկների չվճարվող  աշխատանքի անհամաչափ բեռը.

– գտնել լուծումներ կլիմայի փոփոխության և բնական աղետների` կանանց և աղջիկների վրա ունեցած անհամաչափ ազդեցությունը մեղմելու համար.

– դադարեցնել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը և վնասակար պրակտիկաները.

 – ապահովել զինված հակամարտություններում կանանց և աղջիկների պաշտպանությունը և կանանց մասնակցությունը խաղաղ գործընթացներին և միջնորդական նախաձեռնություններում.

 – ապահովել կանանց և աղջիկների առողջության իրավունքի իրացումը՝ առողջապահության ծառայությունների համընդհանուր հասանելիության շեշտադրմամբ.

– լուծել կանանց և աղջիկների շրջանում քաղցի և թերսնման խնդիրը:

Աշխարհի երկրների ղեկավարները նաև մատնանշել են նշված բացերն ու մարտահրավերները լուծելու հատուկ միջոցները: Դրանք ներառում են՝

  • բոլոր խտրական օրենքների և կառուցվածքային խոչընդոտների վերացումը.
  • խտրական սոցիալական նորմերի և գենդերային կարծրատիպերի հաղթահարումը, այդ թվում՝ լրատվամիջոցներում.
  • գենդերային հավասարության հանդեպ ստանձնած պարտավորությունների իրականացման համար համապատասխան ֆինանսավորման ապահովումը.
  • գենդերային հավասարությունը խթանող համապատասխան հաստատությունների ամրապնդումը.
  • տեխնոլոգիաների և նորարարությունների օգտագործումը կանանց և աղջիկների կյանքը բարելավելու համար.
  • գենդերային վիճակագրության պարբերական հավաքագրումը, վերլուծությունը և կիրառումը,
  • միջազգային համագործակցության ամրապնդումը` գենդերային հավասարության հանդեպ պարտավորությունների ջանքերը միավորելու նպատակով:

Հռչակագիրը վերահաստատում է նաև, որ գենդերային հավասարությունը և բոլոր կանանց և աղջիկների հզորացումը կարևոր դեր կխաղան Կայուն զարգացման բոլոր նպատակների առաջընթացի հարցում, ինչը հատկապես արդիական է մինչև 2030 թվականը գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված ՄԱԿ-ի Գործողությունների տասնամյակի (2020 – 2030) նախաշեմին:

Նստաշրջանից  անմիջապես հետո   մի շարք   ոչ կառավարական կազմակերպություններ  Կանանց իրավունքների պաշտպանության խմբի նախաձեռնությամբ  հանդես եկան  այլընտրանքային ֆեմինիստական հռչակագրով, որում, մասնավորապես,  ասված է.  «Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի շուրջ կառավարությունների կողմից պարզապես նախկին պարտավորությունները վերահաստատելը բավարար չէ: Գենդերային հավասարության հասնելու համար պետք է աջակցենք ֆեմինիստական շարժումներին և որդեգրենք համարձակ և հեռանկարային օրակարգ, որը կանդրադառնա բոլոր կանանց և աղջիկների առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին»:

Նշենք, որ Կանանց կարգավիճակի հարցերով 64-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրեց կանանց իրավունքների իրացման վերաբերյալ զեկույցը (E/CN.6/2020/3), որը հիմնված է գլոբալ տվյալների վերլուծության վրա:

Նստաշրջանին ընդառաջ 171 երկրի կառավարությունները, այդ թվում՝ Հայաստանը, ներկայացրեցին ազգային զեկույցներ, իսկ հարյուրավոր քաղաքացիական հասարակության ակտիվիստներ մասնակցեցին ազգային և տարածաշրջանային գնահատումներին, տասնյակ երկրների հասարակական կազմակերպություններ պատրաստեցին նաև Պեկինի գործողությունների ծրագրի վերաբերյալ այլընտրանքային զեկույցներ:

Հիմնվելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի վրա՝ ՄԱԿ-Կանայք կառույցը հրապարակեց «Գենդերային հավասարություն. Կանանց իրավունքները Պեկինից 25 տարի անց» զեկույցը՝ հիմնված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ընդունումից ի վեր կանանց իրավունքների առաջընթացի և խոչընդոտների ուսումնասիրության վրա:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Պեկինի Գործողությունների ծրագրի ընդունումից ի վեր որոշակի առաջընթաց է ձեռք բերվել կանանց և աղջիկների իրավունքների իրականացման ասպարեզում: Ներկայումս ավելի շատ աղջիկներ, քան երբևէ նախկինում, սովորում են դպրոցներում, ծննդաբերությունների ժամանակ ավելի քչ կանայք են մահանում, իսկ կանանց մասնաբաժինը խորհրդարաններում կրկնապատկվել է ամբողջ աշխարհում: Վերջին տասնամյակում աշխարհի 131 երկրում ընդունվել են կանանց հավասարության աջակցությանն ուղղված օրենքներ: Սակայն առաջընթացը չափազանց դանդաղ էր և անհավասարաչափ:

Գլոբալ մասշտաբով կանանց աշխատանքի շուկայում մասնակցության ցուցանիշով առաջընթացը վերջին 20 տարիներին կանգ է առել: 25-54 տարեկան կանանց մոտ երկու երրորդն է  (62%)  միայն աշխատանքի տեղավորված՝ տղամարդկանց 93%-ի համեմատությամբ:

Այսօր կանայք առաջվա պես կրում են ընտանիքի անդամների մասին հոգ տանելու և տնային տնտեսություն վարելու չվարձատրվող աշխատանքի հիմնական բեռը և միջինը 16%-ով պակաս աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ, ընդ որում, մի շարք երկրներում այդ ցուցանիշը հասնում է 35%-ի:

  • Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ կին (18%) անցյալ տարի բախվել է բռնության իր զուգընկերոջ կողմից: Նոր տեխնոլոգիաները բռնության նոր ձևերի սկիզբ են դնում, այնպիսին, ինչպիսին համացանցի տիրույթում շորթումն է, որոնց նկատմամբ մեծ մասամբ բացակայում են քաղաքական միջոցները:
  • 32 միլիոն աղջիկներ մինչ օրս դպրոցում չեն սովորում:
  • Տղամարդիկ առաջվա պես զբաղեցնում են  խորհրդարաններում տեղերի երեք քառորդը:
  • Կանայք մեծ մասամբ դուրս են մնում խաղաղ գործընթացներից՝ կազմելով բանակցությունների մասնակիցների միայն 13%-ը և ստորագրողների ընդամենը 4%-ը»:

ՄԱԿ-Կանայք կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, անդրադառնալով Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին, ասաց. 

«Պեկինից 25 տարի անց մենք բոլորս գիտակցում ենք, որ կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ արագ չի կատարվել կամ այնքան էլ հեռուն չի գնացել: Չնայած որոշակի առաջընթացին՝ ոչ մի երկիր չի հասել գենդերային հավասարության:  Հավասարությունը չի նշանակում իշխանական կառույցներում տեղերի մեկ քառորդը, սակայն հենց այսպիսին է այսօր կանանց ներկայացվածության ներկայիս մակարդակը բոլոր ուղղություններում: Խորհրդարանականների 75%-ը, ղեկավարների 73% -ը, կլիմային նվիրված բանակցություններում մասնակիցների 70%-ը և գրեթե բոլոր խաղաղապահները տղամարդիկ են: Սա այն աշխարհը չէ, որտեղ իշխում են ներառականությունն ու հավասարությունը, ուստի մենք պետք է գործենք հենց հիմա, որպեսզի ստեղծենք այնպիսի աշխարհ, որտեղ չի լինի կանանց խտրականություն: Միայն կեսը կարելի համարել հավասար մասնաբաժին, և միայն հավասար մասնաբաժինը բավարար կլինի»… 

Նստաշրջանի  փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.

  • Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանում ընդունված Քաղաքական հռչակագրի տեքստը
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը Կանանց կարգավիճակի հարցերով 64-րդ նստաշրջանում
  • Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ
  • ՄԱԿ-Կանայք կառույցի «Գենդերային հավասարություն. Կանանց իրավունքները Պեկինից 25 տարի անց» զեկույցը
  • ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) անդամ երկրների ամփոփ զեկույցը, Ժնև, 29-30 հոկտեմբեր 2019
  • Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ամփոփ զեկույցը և Հայաստանի հայտարարությունը, Բանգկոկ, 27-29 նոյեմբեր 2019

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»

Հաջորդ հրապարակումը

«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց

Հաջորդ հրապարակումը
«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց

«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am