Մայիսի 21-ին Երևանում կայացավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի երկրորդ հանդիպումը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների առաջարկություններ՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման տեսանկյունից» թեմայով:
Հանդիպման մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչները՝ անդրադառնալով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, ներկայացրեցին մի շարք առաջարկություններ՝ ուղղված համակարգում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանը: ՏԻՄ ընտրությունների հետ առնչվող առաջարկների մի մասը վերաբերել են նաև ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը: