Ազգային Ժողովի պատգամավորների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ այսօր քննարկում էինք կանանց քաղաքական մասնակցության խթանման կարևորությունը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը:
Միջազգային չափանիշների և լավագույն փորձի ներկայացման միջոցով հանդիպման բանախոսները անդրադարձան ներկուսակցական և ընտրական քվոտաներին, հանրային ֆինանսավորմանը, խրախուսման և պատժամիջոցների գործիքներին, ինչպես նաև՝ նախընտրական քարոզչության կարգավորումներին, որոնք ուղղված են կուսակցական կառույցներում և ընտրովի մարմիններում կանանց ներկայացվածության բարձրացմանը:
Միջոցառումը կազմակերպված է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:
Սույն քննարկումը Ազգային ժողովի Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի առաջնորդած ավելի ընդգրկուն նախաձեռնության մաս էր հանդիսանում: Այն նպատակ ունի խթանելու կանանց մասնակցությունը ապագա օրենսդրության և, մասնավորապես, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի հետագա մշակման համատեքստում: