Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Կուսակցությունների ղեկավար կազմում կանանց ներգրավումը կխրախուսվի ֆինանսապես

Share on FacebookShare on Twitter

Հունվարի 18-ին   նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր տարեվերջին: 

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը խորհրդարանը քննարկեց և ընդունեց երկրորդ ընթերցմամբ դեկտեմբերի 29-ին՝ 1 դեմ և 99 կողմ ձայներով: Ընդունված փաթեթով նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է:

Նշենք, որ ընդունված օրենքում  բացակայում է առաջին ընթերցման ժամանակ բուռն քննարկման արժանացած առաջարկը, ըստ որի  «կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60%-ը»: Հիշեցնենք, որ  ընդդիմախոսները  անվանել էին  այդ պահանջը «ժամանակավրեպ»:  Արդյունքում   քաղաքական ուժերը  հանգեցին կոնսենսուսի՝ որոշելով ժամանակից շուտ չընկնել և խրախուսել սեռերի հավասար ներկայացվածությունը կուսակցությունների ղեկավար մարմիններում այլ ճանապարհով, այն է՝ ֆինանսական լծակների միջոցով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ, կարևոր փոփոխություն է արվել կուսակցությունների պետական ֆինանսավորման պայմաններում, որը կազմված է երկու մասից՝ պետական ընդհանուր ֆինանսավորում եւ պետական նպատակային ֆինանսավորում: Փոփոխություններով ամրագրվում է, որ ընդհանուր  ֆինանսավորման ծավալը դառնում է  60%, իսկ նպատակային ֆինանսավորման ծավալը՝  40%: Ընդ որում,  նպատակային ֆինանսավորումն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝ 20%-ը հատկացվելու է կուսակցություններին, հաշվի առնելով գործադիր մարմնում սեռերի համաչափ բաշխումը, 10%-ը հատկացվելու է, որպեսզի կուսակցությունները մարզերում գրասենյակներ ունենան, իսկ մյուս 10%-ը կհատկացվի տվյալ կուսակցության գաղափարախոսության, հանրային քաղաքականության հարցերի ուսումնասիրության և հրապարակման հետ։ Դեռևս այսքանով են ընդունված փաթեթում  սահմանափակվում բոլոր միջոցները կուսակցություններում կանանց դերի բարձրացման ուղղությամբ:

«Կուսակցությունների մասին » ՀՀ օրենքում  համատասխան դրույթը ամրագրված է «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածում հետևյալ խմբագրությամբ.

«7. Եթե հաշվետու տարում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը գերազանցում է 40 տոկոսը, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման կեսը։ Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է 20-40 տոկոս, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման քառորդը։ Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը պակաս է 20 տոկոսից, ապա կուսակցությանը պետական նպատակային ֆինանսավորման կեսը չի տրամադրվում։ Սույն մասով նախատեսված նպատակային ֆինանսավորումը կուսակցությանը տրամադրվում է կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կուսակցության գործունեության մեջ ներգրավելուն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով»:

Նշենք, որ կուսակցությունների պետական ֆինանսավորումը (պետական սուբսիդավորումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին և հատկացվում է  այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ յոթ տոկոսը:

Ընդունված փոփոխություններով  նախատեսվում է նաև  դյուրացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը:  Համազասպ Դանիելյանի պարզաբանմամբ, եթե «Կուսակցությունների մասին» գործող օրենքով պահանջվում էր 100 ՀՀ քաղաքացու կողմից կուսակցություն ստեղծելու որոշում, իսկ դրանից հետո միջանկյալ ժամանակ էր տրվում, որ մինչև 800 անդամ ունենա այդ կուսակցությունը, ապա այժմ առաջարկվում է, որ այդ երկքայլանոց գործընթացը դարձվի մեկքայլանոց, և կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ լինի 300 ՀՀ քաղաքացու ստորագրություն։

Կարևոր փոփոխություն է նաև այն, որ հստակեցվել է դրույթը, որով կուսակցություններին հնարավորություն է տրվում ունենալ լրատվամիջոցներ և հրատարակչոթյուններ՝ իրենց գաղափարախոսությունը հրապարակելու համար:

Նոր օրենքի համաձայն, մասնավորապես, կուսակցությունները չեն կարող ֆինանսավորվել բիզնեսից ու օտարերկրյա կազմակերպություններից, դրան զուգահեռ կաճի պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման չափը։

Կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը զրկվում է միանձնյա որոշումներ ընդունելու հնարավորությունից, աճում է շարքային կուսակցականների դերը։ Օրինակ՝ կուսակցության ղեկավարի ընտրությունը նոր օրենքով դառնում է փակ գաղտնի՝ կուսակցականների վրա ճնշումներից խուսափելու համար։

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

Հաջորդ հրապարակումը

Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից

Հաջորդ հրապարակումը

Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am