Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Արման Թաթոյան. «Յոթ-ութ տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են»․..

Share on FacebookShare on Twitter

«Կին ու երեխա են անցնում իրենց պապիկի հետ, մեկ էլ տեսնում են ադրբեջանցի զինվորականները զենքով կանգնած են․ սա բավարար սադրա՞նք չէ։ Ինձ համար բավարար է անգամ, եթե բերել են իրենց «բարի գալուստ» գրառումով ցուցանակն են դրել։ Ինչի՞ են բերել «բարի գալուստ Ադրբեջան դրել», մի հատ էլ Հայաստանի տարածքը, Զանգեզուրի տարածքը ներկայացրել Ադրբեջան։ Սա էլ է սադրանք։ Ընդ որում խմբերով են հայտնվում, զենքի ցուցադրությամբ։ 7-8 տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են», – այս մասին է ասել  հունվարի 12-ին տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ասուլիսը կայացել էր Մարդու իրավունքների պաշտպաանի Սյունիք կատարած այցից հետո, որի ընթացքում Թաթոյանը բազմաթիվ խնդրահարույց դեպքեր է բացահայտել սահմանների որոշման գործընթացի հետ կապված:  Նրա խոսքով, այս իրավիճակի պատճառը սահմանների որոշման գործընթացում մեխանիկական մոտեցումների կիրառումն է, որի հետևանքով կոպտորեն խախտվել են խաղաղ բնակչության սեփականության իրավունքները և ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի իրավունքը։

Օրինակ, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչի հետևանքով գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տունն ու անասնագոմը ևս բաժանվել են երկու մասի։ Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ Մովսիսյանի տան բակում տեղակայված է Հայաստանի սահմանապահ զորքերի վերակարգը։ ՄԻՊ-ը հարց է բարձրացնում, թե այս դեպքում Մովսիսյանն ինչպե՞ս է օգտվելու իր իրավունքներից։

Թաթոյանն ընդգծեց, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով: «Այս գործընթացում տարբեր տեսակի քարտեզներ են կիրառվում, դրանց մեջ որպես գլխավոր կիրառվողներ՝ նշվում են GPS կամ Google քարտեզի համակարգը։ Google-ն, ինչպես հայտնի է, մասնավոր կազմակերպություն է»– ասաց Թաթոյանը՝ նշելով, որ իրենք ուսումնասիրություններ են կատարել, և պարզվել, որ այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներում, օրինակ՝ Apple-ով, Yandex քարտեզով, Շուռնուխ գյուղը ամբողջությամբ հայկական է երևում։

Նրա դիտարկմամբ, բացի ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության խնդիրներից՝ սահմանների բաժանումը մի շարք այլ խնդիրներ է առաջացնում, կան բազմաթիվ չկարգավորված հարցեր։

«Խնդիր ունենք Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերը տանող ճանապարհի հետ, ընդ որում՝ այդ ճանապարհը այնքան կարևոր է, որ, ըստ էության, կենսական նշանակության երակի նման կապում է մեր գյուղերը Կապանին: Այդ ճանապարհով երբ բարձրանում ենք, մի քանի տեղ դարձյալ ադրբեջանական դրոշներ են: Ըստ էության՝ դրանք ադրբեջանական տարածք են համարվում, որովհետև դրոշներ են տեղակայված, և իրենց զինված մարդիկ են այնտեղ․ ինձ համար դա է չափանիշը»- ասաց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ այցելել է Տեղ խոշորացված համայնքի գյուղեր՝ Խոզնավար, Խնածախ, ինչպես նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրը, Կապանից՝ Ագարակ և այլն, և մեխանիկական մոտեցումների պատճառով հայտնվել են ուղիղ սպառնալիքների ներքո, վտանգված են խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ինչպես նաև այլ իրավունքները։ Այցեր կատարվել են նաև Գեղարքունիքի մարզ, և այստեղ ևս նմանատիպ խնդիր է արձանագրվել։

Տեղի ունեցած գործընթացների հետևանքով խաղաղ բնակիչները ոչ միայն զրկվել են սեփականությունից, սեփական ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական գործունեության հնարավորությունից։ Արման Թաթոյանը նշեց, որ այժմ ադրբեջանական համարվող տարածքում մնացել են հողամասեր, հողատարածքներ և սեփական տներ, որոնց սեփականության վկայականները տրվել են Խորհրդային Հայաստանի մարմինների կամ Հայաստանի անկախ մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում։

Թաթոյանը նշեց, որ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք սահմանային բաժանումների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տներն ու նրանց բնակարանի հարցը չի լուծվել, նրանք, որոնք ունեն անվտանգության խնդիր, իրավունք ունեն դիմելու դատական, այդ թվում՝ միջազգային պաշտպանության։

Նշենք, որ օրերս ՄԻՊ-ը նաև հրապարակել է նոր արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանում գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։

Զեկույցում հատուկ շեշտադրվում է, որ Ադրբեջանում նրանց հարցաքննությունների վրա՝ եզրահանգելով, որ հայկական կողմի գերիների հայտնած տեղեկությունները չեն կարող որևէ հիմք ծառայել նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար, ինչպես նաև չեն կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն միջազգային կառույցներում:

Մասնավորապես, արտահերթ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները, որոնք ուղեկցվել են հայկական կողմի գերիներին խոշտանգելով, գործողություններ անել հարկադրանքով, նվաստացնելով և այլն: Այս փաստերը հիմնված են զեկույցում բերված ապացույցների ու վերլուծությունների վրա, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ միջազգային բացարձակ պահանջներով արգելված մեթոդների կիրառման մասին:

Զեկույցի գնահատականները հիմնված են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի սեփական փաստահավաք աշխատանքների վրա: Բացի այդ, ուսումնասիրվել են ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերմունքի և նրանց հարցաքննության հետ կապված միջազգային պահանջները և իրավական չափանիշները, օբյեկտիվ բնույթի ապացույցներ ու այլ նյութեր:

«Արտահերթ զեկույցն իմ ստորագրությամբ վաղը կուղարկվի միջազգային կառույցներին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան»- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը և շնորհակալություն հայտնել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին զեկույցը կազմելու ու ապացույցների վերլուծության հարցում համատեղ աշխատանքի ու արժեքավոր աջակցության համար:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Պատերազմ , համավարակ և 2020 թվականի այլ իրադարձություններ՝ WomenNet.am-ի ներկայացմամբ

Հաջորդ հրապարակումը

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

Հաջորդ հրապարակումը
Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am