Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Պատերազմ , համավարակ և 2020 թվականի այլ իրադարձություններ՝ WomenNet.am-ի ներկայացմամբ

Share on FacebookShare on Twitter

WomenNet.am-ը ներկայացնում  է 2020 թվականի  իր հրապարակումների 10 հիմնական թեմաները, որոնք առնչվում են կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը:

1.   «Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ»

Կանանց ներկայացվածությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում տարեցտարի ավելանում է, բայց դանդաղ տեմպերով, փաստում են 2020-ի տարեսկզբին հրապարակված Միջխորհրդարանական միության (IPU) և ՄԱԿ-Կանայք -ի համատեղ զեկույցի տվյալները, որոնք ավանդաբար ներկայացվում են «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզի ձևով:  Զեկույցի հեղինակները նշում են, որ Պեկինի գործողությունների ծրագրի ընդունումից   25 տարի անց, աշխարհը չի կարող իրեն թույ տալ կանանց այդչափ ցածր ներկայացվածություն իշխանության մեջ:

Ըստ զեկույցի 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխարհի երկրների միայն տաս տոկոսն է կին ղեկավարում:  Այսօր միայն քսան երկրներ ունեն պետությունների և կառավարության կին ղեկավարներ, ընդ որում պետությունների ղեկավարների 6,6 տոկոսն են կանայք (152-ից 10-ը) և կառավարությունների ղեկավարների 6.2 տոկոսը (12-ը 193-ից), այդ թվում երկու երկրներում (Բոլիվիա և Շվեյցարիա) պետության և կառավարության ղեկավարը նույնն է:

Զեկույցի հեղինակները նշում են, որ այնուամենայնիվ որոշակի աճն ակնհայտ է, քանի որ միայն ութ կին առաջնորդներ էին իշխանության մեջ 2005 թվականին, երբ Միջխորհրդարանական միությունն առաջին անգամ հրապարակեց իր «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզը:

 

 

2.   Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»
 

2020-ին մեկնարկած Պեկին+25 գործընթացը կանանց իրավունքների տեսակետից նշանակալի իրադարձություն էր՝ նվիրված 1995-ին  սեպտեմբերի 4-15-ը Պեկինում կայացած Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-ամյակին: Սակայն  Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի (CSW) կազմկոմիտեն՝ վկայակոչելով COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգները, որոշում կայացրեց կրճատել  64-րդ նստաշրջանի միջոցառումները և դրա փոխարեն  անցկացնել  մեկ ընթացակարգային հանդիպում մարտի 9-ին, որի ընթացքում ընդունվեց Քաղաքական հռչակագիր: Հռչակագրով  անդամ պետությունները, վերահաստատեցին  Պեկինի Գործողությունների ծրագիրն իրականացնելու քաղաքական կամքը և այն, որ գենդերային հավասարությունը և բոլոր կանանց և աղջիկների հզորացումը կարևոր դեր կխաղան Կայուն զարգացման բոլոր նպատակների առաջընթացի հարցում, ինչը հատկապես արդիական է մինչև 2030 թվականը գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված ՄԱԿ-ի Գործողությունների տասնամյակի (2020 – 2030) ընթացքում:

Պեկին+25 գործընթացի շրջանակում Հայաստանն առավել քան ակտիվ դերակատարում ունի, քանի որ 2020-2021թթ․ նախագահող երկիր է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, որը վերահսկող մարմին է հանդիսանում Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հարցերում:   Հայաստանը նաև ընտրվել է Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ տարելիցի համատեքստում ձևավորված  «Հավասարության սերունդ» ֆորումի վեց գործողությունների կոալիցիաներից մեկի ՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի  առաջնորդ երկիր:

2020 թվականին  նշվեց նաև  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` հակամարտության մեջ կանանց իրավունքները պաշտպանող 1325 բանաձևի 20-ամյակը, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների ընդունման  5-ամյակը, որի շրջանակում  Հայաստանը ներկայացրեց  ԿԶՆ իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը:

 

 

3.    Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորւթյունների ապահովումը Հայաստանի ազգային նպատակների թվում է  

2020-ի հուլիսին հրապարակված Ազգային անվտանգության նոր ռազմավարության տեքստում հայ ժողովրդի ազգային նպատակների թվում ամրագրվեց նաև «կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը»:

 

 

 

4.   «20-րդ դարի ականավոր հայ կանայք». ցուցադրություն Ազգային ժողովի այգում

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ, Ազգային ժողովի այգում կայացավ «20-րդ դարի ականավոր հայ կանայք. ճանաչիր քո պատմությունը» ցուցադրությունը, որի նպատակն էր իրազեկել հանրությանը մեր պատմության ականավոր կանանց, նրանց ծավալած գործունեության մասին, ինչպես նաև հանրային քննարկում ծավալել կանանց հզորացման և ազգային արժեքների մասին՝ հաղթահարելով հանրության շրջանում առկա կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ կարծրատիպային ընկալումները:

20-րդ դարասկզբում ակտիվ հանրային-քաղաքական գործունեություն ծավալած ականավոր հայ կանանց կերպարները պատրաստվել էին Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից:  Նախաձեռնությունը կազմակերպվել է՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

 

 

5.   Միասին բացառե՛նք սեքսիզմն ու խտրական խոսքը հանրային տիրույթում

Մի շարք հասարակական կազմակերպություններ և միավորումներ հանդես եկան կոչով՝ ընդդեմ քաղաքական դաշտում և հանրային տիրույթում  տարածված սեքսիզմի դրսևորումների…

Մտահոգություն հայտնելով վերջին շրջանում քաղաքական տարբեր ամբիոններից պարբերաբար հնչող բարոյական և էթիկական նորմերը խախտող արտահայտությունների և ելույթների կապակցությամբ,որոնք ոչ միայն անձնական բնույթի վիրավորանքներ են պարունակում, այլ պարարտ հող են ստեղծում սեքսիզմի ամենածայրահեղ դրսևորումների համար, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները  կոչ արեցին  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին,պետական եվ քաղաքական գործիչներին

Կիրառել բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն ու միջոցները քաղաքական ամենաբարձր հարթակներից սեքսիզմի դրսևորումները բացառելու և քաղաքական փոխհարաբերություններում էթիկայի նորմերից դուրս անթույլատրելի վարքագիծ ցուցաբերելու դեպքում պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում նման դեպքերով Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը՝ արագ արձագանքելու ու պատշաճ գնահատական տալու նպատակով:

 

 

6.    Կին առաջնորդներն ընդդեմ համավարակի. առավելությունների գաղտնիքը
 

Միջազգային մամուլը մեկնաբանելով Նոր Զելանդիայից եկող բարի լուրերը կորոնավիրուսի  հաղթահարման մասին, միակարծիք էր , որ այդ  հաղթանակը  երկրի վարչապետ՝ Ջասինդա Արդերնի  հաջող կառավարման արդյունք է: Հատկանշական է նաև, որ կորոնավիրուսի համավարակի  հենց սկզբից մեդիան ուշադրության կենտրոնում էր պահում  տարբեր երկրներ ղեկավարող կին առաջնորդների  ճգնաժամային  կառավարման արդյունավետությունը։

WomenNet.am-ը ներկայացրել է նաև, ինչպես են դրսևորել իրենց Հայաստանի  կին ավագանիները, համայնքի ղեկավարներն ու վարչական ղեկավարները համավարակի դեմ պայքարում:

 

 

7.   Covid-19-ի ճգնաժամը կարող է կանանց տասնամյակներ հետ տանել. Փորձագետներն անհագստացած են

The Guardian-ի դիտարկմամբ աշխարհը պատած կորոնավիրուսի համավարակը կարող է կործանարար լինել գենդերային հավասարության համար ու կանանց հետ տանել տասնամյակներով։ Սա արձանագրում են նաև այլ փորձագետները՝  նշելով, որ վերջին հիսուն տարիներին գենդերային հավասարության ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները կարող են  փոշիանալ, քանի դեռ կառավարությունների միջամտությունն ուշանում է:

Կանայք, զբաղված լինելով երեխաների խնամքով, տան մաքրության ու կենցաղային հարցերով, ավելի շատ աշխատատեղեր են կորցնում, քան տղամարդիկ։ Քաղաքական գործիչները, աշխատաշուկայի փորձագետները կանանց իրավունքների պաշտպանության ջատագովները նշում են նաև կառավարության կազմում կանանց ձայների նվազման ու դրա հնարավոր վտանգների մասին, որը կարող է հիսուն տարում ձեռք բերածը գլխիվայր շրջել։

 

 

8.   Հավասարության միտումները Հայաստանում. ինչ են փաստում հարցումները
 

Ըստ 2020-ին հրապարակված Կովկասյան բարոմետր հարցման արդյունքներով որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել հանրության ընկալումներում գենդերային հավասարության առումով: Այսպես, եթե 2010 թվականին Հայաստանում Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոն-Հայաստանի (ՀՌԿԿ-Հայաստան)  կողմից անցկացված Կովկասյան բարոմետր հարցման   տվյալներով, երեխայի սեռի նախապատվության մասին հարցին  հարցվածների 54 տոկոսը  նշել  էր  տղա երեխային,  10 տոկոսը՝ աղջիկ երեխային և  35 տոկոսը պատասխանել  էր, որ սեռը նշանակություն չունի, ապա 2020 թվականին երեխայի սեռի նախապատվության մասին հարցին  ռեսպոնդենտների  9 տոկոսը պատասխանել է աղջիկ, իսկ տղա երեխա  նախընտրողների թիվն իջել է ՝ դառնալով  34 տոկոս, դրա հետ մեկտեղ   աճել է մինչև 55 տոկոս այն հարցվածների թիվը, որոնք նշել են, որ երեխայի սեռն իրենց համար  նշանակություն  չունի։

Ի դեպ, 2020 թվականին որոշ օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել, որոնց հիմքում գենդերային հավասարության տրամաբանությունն է:  Դրանց թվում է Աշխատանքային օրենսգրքում վճարովի հայրական  արձակուրդի  ամրագրումը:

 

 

9.   Կանանց քաղաքական մասնակցություն. օրենսդրական նախաձեռնություններ 

2020 թվականի հունիսի 18-ին ընդունված ՀՀ Ընտարական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթով  սահմանվեց, որ  մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն կանցկացվեն  մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Ընդ որում համամասնական ընտրակարգով անցնող ընտրություններում գործելու է գենդերայաին քվոտան, ինչը հնարավորություն կտա կտրուկ բարձրացնելու կանանց թիվն ավագանիներում:

 

 

10.  Կանայք պատերազմի առաջին գծում ու թիկունքում

 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրվանից կանայք կամավորագրվեցին՝ պատրաստակամություն հայտնելով մեկնելու առաջին գիծ իրենց հայրերի, եղբայրների, ամուսիների հետ միասին պաշտպանելու հայրենիքը թշնամուց։

Թիկունքում կանայք ինքնակազմակերպում և հումանիտար նախաձեռնություններով էին հանդես գալիս: Արցախ ուղարկված առաջին անհրաժեշտության օգնությունն են տեսակավորում ու զինվորներին հասցնում։ Նրանք զոր ու գիշեր փռերում հաց են թխում, արտադրամասերում կար են անում՝ զինվորին հաց ու տաք հագուստ, անձրևանոց հասցնելու համար։

Խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծությունների պատճառով Արցախից տեղահանված և Երևանում ապաստան գտած արցախցի կանայք պատերազմի ողջ ընթացքում բողոքի ակցիա էին իրականացնում   ՀՀ-ում հավատարմագրած դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների դիմաց՝ պահանջելով չլռել և համարժեք գնահատական տալ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Արցախի միջազգային ճանաչման ուղերձներով ակցիաներ էին իրականացնում նաև հայաստանյան կանանց և իրավապաշատպան այլ կազմակերպությունները:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Պեկին+25. Հայաստան

Հաջորդ հրապարակումը

Արման Թաթոյան. «Յոթ-ութ տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են»․..

Հաջորդ հրապարակումը
Արման Թաթոյան. «Յոթ-ութ տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են»․..

Արման Թաթոյան. «Յոթ-ութ տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են»․..

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am