Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

ՄԱԿ-ի փորձագետները հորդորում են անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց

Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները հանդես են եկել կոչով՝ հորդորելով Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով գերեվարված բոլոր գերիներին և այլ պահվող անձանց։

«Բոլոր նրանք, ովքեր ազատությունից զրկվել են հակամարտության պատճառով, պետք է վերադառնան իրենց տներ` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանագրի»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի փորձագետները ընդգծում են  նաև, որ զոհված անձանց հարազատները պետք է իրենց հարազատների աճյունը ստանալու հնարավորություն ունենան՝  պատշաճ կերպով թաղումներ կազմակերպելու համար։  «Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնելն ու մահացածների աճյունների հանձնումը մերժելն անթույլատրելի է և նշանակում է Ադրբեջանի կողմից հանձն առած պատասխանատվությունից խուսափում», – ասված է ՄԱԿ–ի հայտարարության մեջ։

ՄԱԿ–ում նաև անհանգստացած են այն լուրերից, որ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև սպանվել են։ Փորձագետները դիմում են երկու կողմին էլ` առանց հստակեցնելու, թե որ կողմն է, զերծ մնալ   խոշտանգումների չենթարկել գերիներին։  «Մենք դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին` իրականացնել մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների վերաբերյալ և հանցագործներին պատասխանատվության ենթարկել և տուժածներին հատուցել», – նշվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի փորձագետները նշել են նաև, որ կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ և վերահսկել իրավիճակը:

Հ. Գ. Ըստ  Արցախի ՄԻՊ–ի զեկույցի ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:

 

 

Զեկույցը թարմացված տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

 

ShareTweet
Նախորդ հրապարակումը

«Ապաստան փոթորկից». 2.7 մլրդ մարդ զրկված է եղել սոցիալական աջակցությունից՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետևանքները

Հաջորդ հրապարակումը

Կրթության հիմնահարցերը՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման դիտանկյունից

Հաջորդ հրապարակումը
Հարթակի հանդիպումներ 2020

Կրթության հիմնահարցերը՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման դիտանկյունից

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am