2019 թվականի մայիսին ՄԱԿ-Կանայք կառույցն ազդարարեց Պեկին + 25 գործընթացի մեկնարկը, որի շրջանակում ողջ աշխարհում պետություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները կամփոփեն անցած 25 տարվա ընթացքում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև կնախանշեն նոր մարտահրավերները և հետագա անելիքները:
Լուսուսնկարը՝ Reuters-ի, Հայաստան, ապրիլ 2018 թ.
Պեկին + 25 գործընթացի կարգախոսն է՝ «Հավասարության սերունդ. իրագործենք կանանց իրավունքները հավասար ապագայի ակնկալիքով»: