Պեկին+ 25. Բարձր մակարդակի հանդիպումների օրացույցը
2020 թ., հուլիս 7-16
Պեկին+25 գործընթացի մաս է դիտարկվում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի (ECOSOC) հովանու ներքո հրավիրված Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովը, որը նվիրված է Կայուն զարգացման օրակարգի հնգամյա ամփոփմանը, այդ թվում Կայուն զարգացման 17 նպատակներից 5-րդ նպատակի՝ «Հավասարություն և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում», իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին: Կորոնավիրուսային համավարակի պատճառով համաժողովն անցկացվելու է առցանց:

Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատրաստված երկրորդ Կամավոր ազգային զեկույցը` Կայուն զարգացման 2030թ. օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ (առաջին զեկույցը ներկայացվել էր 2018թ. հուլիսին), ինչը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը Կայուն զարգացման նպատակներն իրականացնելու և փաստում այդ ուղղությամբ քաղաքական կամքի առկայության մասին:

2020 թ., սեպտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73/40 որոշման համաձայն սեպտեմբերի 23-ին կանցկացվի բարձր մակարդակի հատուկ նիստ՝ ի նշանավորումն Պեկինի Գործողությունների ծրագրի 25-ամյակի: Նիստի հիմնական թեման «Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման արագացումն» է:
Թեև COVID-19-ի հետ կապված մարտահրավերների պայմաններում Պեկին+25 գործընթացի շրջանակում նախատեսված միջոցառումների մի մասն անցկացվում է առցանց եղանակով, կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը շարունակում է մնալ համաշխարհային օրակարգի առաջնահերթությունների շարքում:
Made on
Tilda