Ռազմավարական նպատակները
1. Մակրոտնտեսական քաղաքականության և զարգացման այնպիսի ռազմավարությունների մշակում, ընդունում և իրականացում, որոնք հաշվի են առնում աղքատության պայմաններում ապրող կանանց կարիքները:
2. Օրենքների ու վարչական ընթացակարգերի վերանայում` կանանց իրավունքների իրագործման և նրանց համար տնտեսական ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով:
3. Կանանց համար խնայողական մեխանիզմների և վարկերի մատչելիության ապահովում:
4. Աղքատության ֆեմինացման հիմնախնդրի լուծման նպատակով գենդերային գործոնները հաշվի առնող մեթոդաբանության մշակում և հետազոտությունների անցկացում: