Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

COVID-19-ն ազդում է 2030-ի Կայուն զարգացման օրակարգի նպատակներից յուրաքանչյուրի վրա

Share on FacebookShare on Twitter

2020 թ. հուլիսի 7-16-ը ՄԱԿ-ում առցանց ֆորմատով անցկացվել է  Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի (ECOSOC) հովանու ներքո հրավիրված Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումը, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ պետությունները ներկայացրել են Կայուն զարգացման նպատակների իրականացման մասին իրենց կամավոր գնահատման զեկույցները: Հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ  զեկույցը։

Բարձր մակարդակի ֆորումն այս տարի կրում էր «Արագացված գործողության և վերափոխման ուղիներ. գործողությունների տասնամյակի իրականացումը և կայուն զարգացման ապահովումը» (“Accelerated action and transformative pathways: realizing the decade of action and delivery for sustainable development”) խորագիրը։

Ֆորումը նպատակ ունի COVID-19 համավարակի համատեքստում նպաստել  միջազգային համերաշխության բարելավմանը՝ տնտեսական նոր ցնցումներին արձագանքելու և Կայուն զարգացման օրակարգի իրականացման շուրջ ջանքերը մեկտեղու համար: Համաժողովին քննարկվել են աշխարհի առավել մեծ մարտահրավերները՝ սկսած աղքատությունից մինչև կլիմայի փոփոխություն, խաղաղությունից անվտանգություն, գենդերային հավասարություն և Կայուն զարգացման նպատակներին առնչվող մի շարք այլ հիմնախնդիրներ:

Համաժողովի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր խոսքում ահազանգել է  «COVID-19-ով պայմանավորված համավարակն ազդում է  «Կայուն զարգացման 2030» օրակարգի նպատակներից յուրաքանչյուրի վրա»։

Նշվում է, որ COVID-19-ի տարածման հետևանքով գլոբալ ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել հատկապես մի քանի թիրախների վրա, օրինակ առողջապահական համակարգերը հեղեղված են հիվանդներով,  բիզնեսներ են փակվել, 1.6 միլիարդ աշակերտներ դպրոցներ գնալ չեն կարող, աղքատներն ու անապահովները կրում են համաճարակի ողջ  ծանրությունը, ակնկալվում է, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ կմատնվեն  ծայրահեղ սովի և աղքատության։ Կանխատեսումների համաձայն, 2020 թվականին համավարակի հետևանքով  մինչև 49 միլիոն մարդ կհայտնվի աղքատության ճիրաններում:

Խոսելով անհավասարության վերացման մասին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտադրել է տնտեսությունների՝ ավելի կայուն և արդար դարձնելը։ Այն ներկայացվում է որպես գլոբալ աղքատության նվազեցման հիմնական ռազմավարություն:

Գուտերեշի զեկույցի հաջորդ թեման ածխաթթու գազի նվազեցումն է։ Նշվել է, որ այդ ուղղությամբ առաջընթացը վերջին տարիներին դանդաղել է։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս ոլորտում հավակնոտ ու անհապաղ գործողությունները միակ կենսունակ ուղին են, որոնք հնարավոր կդարձնեն կլիմայի փոփոխության սահմանափակումը, կպաշտպանեն մարդկանց կենսապահովման միջոցներն ու էկոհամակարգերը։ Նման գործողությունները կհանգեցնեն նաև զուտ տնտեսական արդյունքի՝ համաշխարհային տնտեսության մեջ խնայելով տասնյակ տրիլիոնավոր դոլարներ: Կազմակերպության ղեկավարն ընդգծել է  միջազգային համագործակցության ու հանդուրժողականության կարևորությունը ճգնաժամից հետո, ինչը մարտահրավերներին լայնածավալ և բազմակողմանի պատասխանի հնարավորություն կտա, կնվազեցնի ապագա ճգնաժամերի ռիսկն ու աշխարհը կմոտեցնի Կայուն զարգացման նպատակների օրակարգին։

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են». միջազգային մամուլ

Հաջորդ հրապարակումը

Իրական կարիքների գնահատում ու հասցեագրում՝ համավարակից հետո վերականգնվելու համար

Հաջորդ հրապարակումը
Իրական կարիքների գնահատում ու հասցեագրում՝ համավարակից հետո վերականգնվելու համար

Իրական կարիքների գնահատում ու հասցեագրում՝ համավարակից հետո վերականգնվելու համար

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am