Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

CSW 66. Կանայք և աղջիկները պետք է առաջնորդեն պայքարը ճգնաժամերի դեմ

Share on FacebookShare on Twitter

Ի՞նչ է քննարկվել Կանանց կարգավիճակի հանձնաժողովում

Այս տարի մարտի 14-25-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  66-րդ նստաշրջանի (CSW66) առաջնահերթ թեման էր «Գենդերային հավասարության ձեռքբերում և բոլոր կանանց ու աղջիկների հզորացում կլիմայի փոփոխության, բնապահպանական և աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության և ծրագրերի համատեքստում»: 

COVID-19 համավարակի շարունակական ազդեցության պատճառով Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 66-րդ նստաշրջանը կազմակերպվել էր հիբրիդային ձևաչափով: Պետությունների ներկայացուցիչների մակարդակով նիստերը կայացել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքում, իսկ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ բոլոր զուգահեռ միջոցառումներն անցկացվել են ամբողջությամբ վիրտուալ ձևաչափով։

Նստաշրջանին նախորդել էր փորձագիտական խմբի հանդիպումը, որը մշակել էր նստաշրջանի թեմային առնչվող փաստաթղթերը:

Բացի վերը նշված առաջնահերթ թեմայից, նստաշրջանի շրջանակում քննարկվել են հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում ընդունված Համաձայնեցված եզրակացությունների  կատարողականի մասին պետությունների հաղորդումները, որոնք վերաբերում են «Կանանց տնտեսական հզորացումը փոփոխվող աշխատանքի աշխարհում» թեմային: Հայաստանը նույնպես ներկայացրել էր այդ ուղղությամբ կատարված քայլերը:

«Մեր ժամանակի որոշիչ հիմնախնդիրներ»

Նստաշրջանի հիմնական ուղերձները իր բացման խոսքում ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Մեզ բոլորիս համար կայուն ապագա կերտելու համար «կանայք և աղջիկները պետք է լինեն առաջնահերթ և կենտրոնում՝ առաջնորդելով ճանապարհը»,- Կանանց կարգավիճակի հանձնաժողովի բացման նիստին ասել է գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Նա բնորոշել է կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը՝ զուգորդված COVID-19 համավարակի շարունակական տնտեսական և սոցիալական հետևանքների հետ, որպես «մեր ժամանակի որոշիչ հիմնախնդիրներ»՝ հիշեցնելով, որ այդ մարտահրավերներին «մեր հավաքական արձագանքը կնախանշի մեր ընթացքը գալիք տասնամյակների համար»:

Նշելով, որ «կլիմայական ճգնաժամի, աղտոտման, անապատացման և կենսաբազմազանության կորստի աննախադեպ արտակարգ իրավիճակները, զուգորդված COVID-19 համավարակի և նոր ու շարունակվող հակամարտությունների ազդեցության հետ, արագացրել և ուժգնացրել են համատարած և փոխկապակցված ճգնաժամերը, որոնք ազդում են բոլորի վրա», Գուտերեշը նկատել է, որ ամենուր կանայք և աղջիկները բախվում են «ամենամեծ սպառնալիքների և ամենախոր վնասին»:

Կանայք և աղջիկները, որոնք ապրում են փոքր կղզիներում, ամենաքիչ զարգացած երկրներում և հակամարտություններից տուժած վայրերում, ամենաշատն են տուժում՝ ասել է ՄԱԿ-ի ղեկավարը: «Երբ կլիմայական աղետներ են տեղի ունենում, իսկ դրանք տեղի են ունենում աճող հաճախականությամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք և երեխաները 14 անգամ ավելի շատ են մահանում, քան տղամարդիկ»,- շարունակել է նա:

Նրա խոսքով՝ կին առաջնորդները, ֆերմերները, քաղաքականություն մշակողները, տնտեսագետները, իրավաբանները և կլիմայի ակտիվիստները կենսական նշանակություն ունեն վաղվա կայուն տնտեսություն և ճկուն հասարակություն կառուցելու համար: «Բայց մենք այնտեղ չենք հասնի առանց կանանց լիարժեք և հավասար մասնակցության և առաջնորդության»,- շեշտել է Գուտերեշը:

Հայաստանը խոսել է Արցախից տեղահանված կանանց խնդիրների մասին 

Նստաշրջանին մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որն իր ելույթի շրջանակում ընդգծել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների դեմ պայքարում գյուղաբնակ կանանց ներգրավումը, պատերազմի և հետպատերազմյան շրջանում կանանց անվտանգության մարտահրավերների հաղթահարումը, կանանց դերի բարձրացման, կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության խնդիրների լուծման ազգային մեխանիզմների ամրապնդումը և այլն։ Նա նաև խոսել է Արցախից տեղահանված կանանց խնդիրների մասին՝ ներկայացնելով, որ Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված մոտ 90 հազար բնակչության մեծ մասը կանայք և երեխաներ են, որոնք ավելի խոցելի վիճակում են:

Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է բնապահպանական և աղետի ռիսկերի նվազեցման գործընթացներում կանանց ու աղջիկների առաջխաղացմանը՝ ընդգծելով գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին միանալու Հայաստանի հանձնառությունը։ Նա նշել է, որ ՀՀ Կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգին։

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ չնայած դեռևս մեծ աշխատանք պետք է տանել, որպեսզի հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ներգրավված լինեն, այնուամենայնիվ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների համեմատությամբ, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությամբ, շատ ավելի բարենպաստ դիրքերում է: Խոսքը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին է: Նախարարի խոսքով՝ ֆրանսիացի գործընկերները զարմացել են, որ Հայաստանում դպրոցահասակ մեծ թվով աղջիկ երեխաներ ներգրավված են ՏՏ ոլորտում: Դա, իր խոսքով, դպրոցներում գործող լաբորատորիաների, ինչպես նաև Հայաստանի տարբեր քաղաքներում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների շնորհիվ է: «Ֆրանսիացիները խնդրել են, որ փորձի փոխանակում անենք՝ ինչպես արդյունավետ տեղայնացնեն Ֆրանսիայում այդ մոդելները»,- նշել է նախարարը:

Նստաշրջանում իր ելույթի ավարտին նախարարը շեշտել է ջանքերի համախմբման կարևորությունը՝ կանանց և աղջիկների ներուժի խթանման ու իրացման ապահովման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է սերտորեն աշխատի՝ երաշխավորելու, որ կանայք լինեն ոչ միայն շահառուներ, այլև արժանապատիվ հերոսներ՝ իրենց անձնական զարգացման և իրենց ընտանիքների ու հասարակության զարգացման համար:

Նախարարի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել են մեր երկրում ՄԱԿ-ի կանանց գրասենյակ բացելու հարցը, որպեսզի առավել թիրախային լինեն կանանց իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը հանրային տարբեր ոլորտներում:

Նստաշրջանի արդյունքներն ամփոփվել են «Համաձայնեցված եզրակացություններ» նախագծի ընդունմամբ, որոնք բոլոր անդամ պետությունների հետ բանակցությունների արդյունք են:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բաց նամակը ՀՀ Ազգային ժողովի կին պատգամավորներին

Հաջորդ հրապարակումը

«Հայրիշխանությանը դժվար է հաղթել, բայց մենք կարող ենք դա անել»…

Հաջորդ հրապարակումը
«Հայրիշխանությանը դժվար է հաղթել, բայց մենք կարող ենք դա անել»…

«Հայրիշխանությանը դժվար է հաղթել, բայց մենք կարող ենք դա անել»…

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am