Կանանց, ինչպես նաև նրանց շահերի և կարիքների ներառումը որոշումների կայացման այն ոլորտներում և գործընթացներում, որոնք վերաբերում են հակամարտությունների կանխարգելմանը, կառավարմանը և լուծմանը (կանանց արդյունավետ մասնակցություն պաշտոնական և ոչ պաշտոնական բանակցային գործընթացներին, մասնակցության ապահովում խաղաղության և անվտանգության հաստատման և պահպանման առաքելություններում, որոշումների կայացման գործընթացներին և այլն):
- ԶՈՒ-երի ստորաբաժանումներում կանանց ներգրավվածության խթանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին:
- Հակամարտությունների կանխարգելման, խաղաղաշինության և կարգավորման համար շահագրգիռ տարբեր կողմերի միջև համագործակցության խթանում:
- Աջակցություն ՀՀ ոստիկանությունում գենդերային բաղադրիչի ներդրմանը:
- Տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում կանանց մասնակցությունն ապահովող ծրագրերի խթանում:
- Քաղաքացիական անվտանգության մշակույթի ձևավորում հատկապես սահմանամերձ բնակավայրերում:
- Կանանց մասնակցության խթանում պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում: Սահմանամերձ բնակավայրերում տեղաբաշխված զորամասերի զինծառայողների կանանց սոցիալական ադապտացման աջակցություն: