Կանանց ֆիզիկական, հոգեբանական և հոգեկան առողջության, ինչպես նաև անվտանգության և իրավունքների պաշտպանություն: Սա ենթադրում է նաև գենդերազգայուն այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք կարող են մշտադիտարկել և գրանցել կանանց իրավունքների ոտնահարումները հակամարտության, զինադադարի, բանակցությունների և հետպատերազմական իրավիճակներում:
- Հակամարտությունների ընթացքում կանանց և աղջիկների պաշտպանություն բռնությունից:
- ԼՂ հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության ապահովում:
- Տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանության ապահովում:
- ԼՂ հակամարտությունից ազդեցություն կրած բնակավայրերում գտնվող կանանց և աղջիկների սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանություն:
- Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) իշխանությունների հետ ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1325 բանաձևի իրականացման ուղղությամբ համագործակցություն: