Հակամարտության պատճառով առաջացած և բոլոր այլ տիպի կառուցվածքային և ֆիզիկական բռնությունների, հատկապես սեռական և գենդերային հիմք ունեցող բռնությունների նվազեցում: Այս դրույթը ենթադրում է այնպիսի մեխանիզմների առկայություն, որոնք կապահովեն կանանց և աղջիկների անվտանգությունը թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ պայմաններում: Կարևոր է նաև բռնություն վերապրած կանանց համար արդարադատության հասանելիության ապահովումը:
- Սեռով պայմանավորված բռնության կանխարգելում:
- Կանանց, խաղաղության և անվտանգության թեմաներով իրազեկվածության բարձրացում:
- Կրթական կարողությունների զարգացում, թիվ 1325 բանաձևի վերաբերյալ տեղեկատվության ներառում կրթական ծրագրերում:
- Ռազմական ոստիկանության, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և զինդատախազության աշխատակիցների իրազեկվածության բարձրացում: