Կանանց և աղջիկների կարիքների գնահատում հակամարտության և հետպատերազմական ժամանակահատվածներում: Կարևոր են հատկապես առավել խոցելի խմբերի՝ սեռական և գենդերային հիմքով բռնություն վերապրածների, կին նախկին մարտիկների, փախստականների և այլոց համար օժանդակության տրամադրումը, վերականգնողական և վերաինտեգրման ծրագրերի իրականացումը:

- Հետպատերազմական իրավիճակներում վերականգնողական աշխատանքների մեջ (անցումային արդարադատություն, զինաթափում, երկխոսություններ և այլն) կանանց ներգրավումը:
- Գնահատման արդյունքների հիման վրա տեղահանված և տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց սոցիալ-հոգեբանական և իրավաբանական աջակցության ցուցաբերում:
- Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորում և դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրում:
Made on
Tilda