Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի,
«20-րդ դարի ականավոր հայ կանայք. ճանաչիր քո պատմությունը» ցուցադրությունից
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի առանցքային նպատակը կանանց զորացումն ու որոշումների կայացմանը նրանց մասնակցության ընդլայնումն է որպես ավելի ներառական հասարակության ապահովման գրավական: Դիտարկելով կանանց առաջնորդության զարգացումը որպես տեղերում փոփոխություններ ապահովելու և ընդլայնելու կարևոր գործոն՝ ծրագիրը կհամախմբի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ աջակցելու քաղաքականության և գործելակերպերի փոփոխությանը՝ ի նպաստ կանանց հզորացման ու մասնակցության՝ որոշումների կայացման գործընթացներում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» (UK GGF) կողմից և իրականացվում ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, ծրագրի գործընկեր ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: Տեղեկագրում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները: