Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

Share on FacebookShare on Twitter

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) 72-ամյա պատմության մեջ առաջին անգամ գլխավոր քարտուղարի պաշտոնում կին է ընտրվել։

ԵԽԽՎ պաշտոնական էջի փոխանցմամբ, հունվարի 26-ին կայացած ընտրության արդյունքում այդ պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսը։ Պաշտոնավարման մեկնարկը մարտի 1-ից է, նա այդ պաշտոնում ընտրվել է հինգ տարի ժամկետով՝ փոխարինելով լեհ քաղաքական գործիչ Վոյչեխ Սավիցկին։

Էլեկտրոնային քվեարկության արդյունքում կին թեկնածուի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 96.46 % – ը կամ 300 մասնակիցներից 240-ը։ Նրա միակ մրցակիցը գործող քարտուղարն էր, ում օգտին քվեարկել է 60 պատգամավոր։

Ընտրվելուց հետո Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսը շնորհակալություն է հայտնել վեհաժողովի անդամներին նրանց աջակցության համար։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ ԵԽԽՎ անդամների վստահությունն ու այս մեծ մոբիլիզացիան։ Ես ընդունում եմ մարտահրավերը։  Ես մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ սպասում եմ մարտի 1-ից աշխատելու Վեհաժողովի անդամ 47 երկրների հետ, ինչպես նաև այդ շրջանակից դուրս, նախարարների կոմիտեի ու գլխավոր քարտուղարի հետ սերտ համագործակցությամբ, մեր Վեհաժողովի ազդեցությունը ուժեղացնելու համար»,-նշել է նա իր խոսքում։

Վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ գլխավոր քարտուղարը ապահովում է ԵԽԽՎ պատշաճ գործունեությունը, իրականացնում է նրա կայացրած որոշումները և համակարգում է հանձնաժողովների աշխատանքը: Նա գլխավորում է շուրջ 90 աշխատակազմի քարտուղարություն, աջակցում է Նախագահին և Վեհաժողովի անդամներին իրենց աշխատանքներն իրականացնելու գործում, ապահովում է խորհրդարանական գործընթացների պատշաճ անցկացումը:

Դեսպինա  Չացիվասիլյու-Ցովիլիսը Խորհրդարանական Վեհաժողովում աշխատում է 21 տարի, նա ղեկավարել է Մոնիտորինգի և Քաղաքական հարցերի հանձնաժողովները։ Սկսել է իր կարիերան 1993-ին Եվրոպական խորհրդում՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովում։

Նա իրավագիտության դոկտոր է, գիտական աստիճանը ստացել է Իտալիայի Ֆլորենս քաղաքի Եվրոպական ինստիտուտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ ատենախոսությունից հետո։

Դեսպինա  Չացիվասիլյու-Ցովիլիսը ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, 1967 թվականի փետրվարի  28-ին։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա։

«Ես ազգությամբ հույն եմ։ Իմ ընտանիքի արմատները սերում են Փոքր Ասիայից՝ մասնավորապես Սև Ծովի ափին գտնվող թուրքական Սինոպ հնագույն քաղաքից»,-մանրամասնում է ԵԽԽՎ նորընտիր պաշտոնյան իր էջում։

Հիշեցնենք, որ ի տարբերություն գլխավոր քարտուղարի պաշտոնի,  ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում  կանայք չորս անգամ են ընտրվել:  1949 թվականին հիմնադրված այս կառույցում կանայք վեհաժողովի  խոսնակի  պաշտոնում միայն  25 տարի առաջ հայտնվեցին, մինչ այդ կին նախագահներ չեն եղել։ Առաջինը  Գերմանիան ներկայացնող Լենի Ֆիշերն էր (1996-1999 թթ.), այնուհետև Լյուքսեմբուրգը ներկայացնող Անն Բրասերը (2014-2016 թթ.), իրենից անմիջապես հետո  Կիպրոսը ներկայացնող Ստելա Կիրյակիդիսը (2017-2018 թթ) և Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն էր, ով պաշտոնավարել է 2018-2020 թվականներին։

Նշենք նաև, որ  այսօր ԵԽԽՎ 17 փոխնախագահներից չորսն են կին՝  Չեխիայից, Ֆրանսիայից, Լիտվիայից, Հունաստանից։  Եղել են նախադեպեր, երբ  Հայաստանի պատվիրակության կին ներկայացուցիչներն են  ԵԽԽՎ  փոխնախագահի պաշտոնում ընտրվել.  2017-ին՝ ընտրվեց Արփինե Հովհաննիսյանը, մինչ այդ Հերմինե Նաղդալյանն էր նույն պաշտոնում ընտրվել:

Այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության 8 անդամներից երկուսն են կին՝  Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»)  և  Տաթևիկ Հայրապետյանը («Իմ քայլը» ): Պատվիրակության ղեկավարն  է Ռուբեն Ռուբինյանը:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Արմելլա Շաքարյանը ՀՀ դեսպան է նշանակվել Մեքսիկայում

Հաջորդ հրապարակումը

«Ապաստան փոթորկից». 2.7 մլրդ մարդ զրկված է եղել սոցիալական աջակցությունից՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետևանքները

Հաջորդ հրապարակումը
«Ապաստան փոթորկից». 2.7 մլրդ մարդ զրկված է եղել սոցիալական աջակցությունից՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետևանքները

«Ապաստան փոթորկից». 2.7 մլրդ մարդ զրկված է եղել սոցիալական աջակցությունից՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետևանքները

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am