Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից

Share on FacebookShare on Twitter

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) ազատվել է    կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալի պաշտոնից, որը  զբաղեցնում էր  2019 թվականի հունիսից։

Հիշեցնենք, որ մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերին, Նարինե Խաչատուրյանն ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, այնուհետև 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում դարձել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Մոտ 5 ամիս անց ՝2019 թվականի մայիսի 31-ին,  նա պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց, իսկ այնուհետեւ նշանակվեց մշակույթի փոխնախարար։

Նախարարությունում  Խաչատուրյանը ,  մասնավորապես, պատասխանատու էր թանգարանային ոլորտի համար: Դեռևս 2020 թվականի նոյեմբերին լրատվամիջոցներում հայտնվել էին նրա հրաժարականի մասին լուրերը, որոնք ինքն  ավելի ուշ մասամբ հաստատել էր։ Նրա պարզաբանմամբ,  իրոք  պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն մի քանի գործեր կան Արցախի մշակութային ժառանգության պահապանման հետ կապված և դրանք ավարտելու դեպքում կորոշի իր անելիքը։

«Անկեղծ ասած, ես ասել եմ, որ պատրաստվում եմ հեռանալ, բայց իմ գործընկերների, նաև մյուս փոխնախարարների հետ զրույցներում հասկացել եմ, որ այս պահին շատ գործեր ունենք անելու, ուղղակի չենք կարող կառույցն անդամահատել։ Իսկապես շատ գործ կա անելու, հատկապես հիմա։ Սակայն նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա, որևէ վայրկյանի այն կարող է հրապարակվել։ Բայց կրկնում եմ՝ մենք քննարկեցինք ու հասկացանք, որ այս պահին ճիշտ կլինի ուղղակի գործել, այդ թուղթը սեղանին դնելը միշտ էլ կա ու կա։ Հոգեբանորեն ես պատրաստ եմ դրան»,-   ասել է Նարինե Խաչատուրյանը։

Նշենք, որ պաշտոնից ազատվելու  նախօրեին փոխնախարարի մասնակցությամբ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Նկարիչների միությունում։ Ցուցահանդեսի ժամանակ, երբ լրագրողը փորձել է հարցազրույց վերցնել նրանից, մշակույթի ոլորտից մի կին էր մոտեցել և  հրապարակային ամոթանք տվել նրան՝ անվանելով «դավաճանների իշխանության ներկայացուցիչ» :

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Կուսակցությունների ղեկավար կազմում կանանց ներգրավումը կխրախուսվի ֆինանսապես

Հաջորդ հրապարակումը

Արմելլա Շաքարյանը ՀՀ դեսպան է նշանակվել Մեքսիկայում

Հաջորդ հրապարակումը
Արմելլա Շաքարյանը ՀՀ դեսպան է նշանակվել Մեքսիկայում

Արմելլա Շաքարյանը ՀՀ դեսպան է նշանակվել Մեքսիկայում

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am