Համակարգման և վերահսկման կառույցները
Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողով

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը (CSW) ստեղծվել է 1946 թվականին, հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) օժանդակ մարմիններից մեկը:
Կազմակերպել է Կանանց դրության բոլոր խորհրդաժողովները, վերահսկում է առաջընթացը Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հարցերում:
Բաղկացած է 45 անդամ պետությունների ներկայացուցիչներից:
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ 2020-2021թթ․ համար, հետևապես Հայաստանը նախագահող երկիրն է հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջաններում:

2020 թ. մարտի 9-ին կայացած Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանում քննարկվեցին Պեկինի Գործողությունների ծրագրի իրագործման 25 տարիների ձեռքբերումները և նախանշվել են հետագա անելիքները:
ՄԱԿ Կանայք
ՄԱԿ Կանայք – գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերով ՄԱԿ-ի առանձնացված ստորաբաժանում, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թ. և համակարգում է ՄԱԿ-ի աշխատանքները գենդերային հավասարության վերաբերյալ:

Կառույցի առաջին գործադիր տնօրենը Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետն էր:

2013-ի հուլիսից կառույցը ղեկավարում է Ֆումզիլե Մլամբո- Նգկուկան:
Made on
Tilda