«Կանանց իրավունքների իրականացման դիտարկումը ցույց է տալիս, որ չնայած որոշակի առաջընթացին՝ ոչ մի երկիր չի հասել գենդերային հավասարության: Հավասարությունը չի նշանակում իշխանական կառույցներում տեղերի մեկ քառորդ, սակայն հենց այսպիսին է այսօր կանանց ներկայացվածության ներկայիս մակարդակը բոլոր ուղղություններում: Խորհրդարանականների 75%-ը, ղեկավարների 73% -ը, կլիմային նվիրված բանակցություններում մասնակիցների 70%-ը և գրեթե բոլոր խաղաղապահները տղամարդիկ են: Սա աշխարհը չէ, որտեղ իշխում են ներառականությունն ու հավասարությունը, ուստի մենք պետք է գործենք հենց հիմա, որպեսզի ստեղծենք այնպիսի աշխարհ, որտեղ չի լինի կանանց խտրականություն: Միայն կեսը կարելի համարել հավասար մասնաբաժին, և միայն հավասար մասնաբաժինը բավարար կլինի»: