Պեկինի Գործողությունների ծրագրն ավելի քան հեղափոխական էր... Պեկինի համաձայնագիրը ոչ զուգադիպություն էր, ոչ էլ պատահականություն, այլ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և այլ գործընկերների միասնական և նպատակային գործողությունների արդյունք: Մենք միշտ պետք է նշենք դա, բայց միաժամանակ հիշեցնենք, որ Պեկինի օրակարգն անավարտ է: Հնարավոր խափանման ռիսկերը իրական են և գնալով ավելանում են։ Կանանց իրավունքները վտանգված և ոտնահարված են բազմաթիվ ոլորտներում, վերջին ժամանակահատվածում տեղի է ունեցել որոշակի հետընթաց և գենդերային անհավասարության մի շարք դրսևորումների վերածնունդ՝ հիմնված դարավոր խտրականության վրա: