Համատեղ գործողությունների ժամանակն է

«
Առողջապահության համաշխարհային ճգնաժամը փորձություն է կառավարման, առաջնորդության և ժողովրդավարական հաստատությունների համար ազգային և միջազգային պարտավորությունները ամենուր պահելու և գենդերային հավասարության, ոչ խտրականության, համերաշխության սկզբունքներին հավատարիմ մնալու համար... Ոչ մի պետական հիմնարկ և ոչ մի ղեկավար չեն կարող միայնակ դա անել: Սա համատեղ գործողությունների ժամանակն է:

»
ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն (CEDAW կոմիտե) ուղեցույց է մշակել, որը նախանշում է այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկեն կառավարությունները կանանց իրավունքների պաշտպանության համար` արձագանքելով COVID-19 համավարակին:
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) մասնակից պետությունները պարտավոր են՝

  • ապահովել, որ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկված միջոցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն խտրականության չեն ենթարկի կանանց և աղջիկներին.
  • պաշտպանել գենդերային բռնությունից և պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրող անձանց.
  • հնարավորություններ ստեղծել կանանց սոցիալ-տնտեսական հզորացման համար.
  • երաշխավորել կանանց մասնակցությունը COVID-19-ի արձագանքման և հետճգնաժամային վերականգնման ծրագրերի մշակման և որոշումների կայացման գործընթացում:

«Մենք ողջունում ենք բազմաթիվ կին ղեկավարների ցուցաբերած առաջնորդությունը ներկայիս ճգնաժամի ընթացքում իրենց երկրների բնակչությունը արդյունավետ պաշտպանելու հարցում և ցանկանում նաև ավելի շատ կանանց ձայներ լսել համավարակի ավարտից հետո տնտեսությունը և հասարակությունը վերականգնելու վերաբերյալ»:
Հիլարի Գբեդեման
Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի նախագահ
Կոմիտեն կոչ է անում մասնակից պետություններին
«Մեզանից ոչ մեկն անվտանգ չէ, քանի դեռ բոլորս ապահով չենք»



CEDAW կոմիտեն նաև հայտարարություն էր տարածել, որում կոչ է արվում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի մասնակից պետություններին՝ արձագանքելով ճգնաժամին, առաջնորդվել ոչ խտրականության, գենդերային հավասարության, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների «Ոչ մեկին հետևում չթողնելով» սկզբունքներով:


«
COVID-19-ի հետ կապված հետևանքները նոր են սկսում բացահայտվել և պահանջում են գլոբալ մոտեցում, նոր տեսլական և համատեղ գործողություններ: COVID-19-ը ցույց տվեց, որ մեզանից ոչ մեկն անվտանգ չէ, քանի դեռ բոլորս ապահով չենք: Համերաշխությունն ամենաուժեղ միջոցն է դիմակայելու վիրուսին, որը չի ճանաչում որևէ սահման կամ կարգավիճակ:

»
Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ համավարակի
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիմումը` զարգացման ոլորտի գործընկերներին` Արևելյան գործընկերության երկրներում տիրող իրավիճակի և COVID-19-ի բռնկման դեմ պայքարում առաջնահերթությունների մասին. ընդունվել է ապրիլին տեղի ունեցած Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածաշրջանային քննարկումների արդյունքում և հիմնված է այդ երկրներում COVID-19-ի իրավիճակի և դրա դեմ պայքարում պետությունների ձեռնարկած միջոցառումների գնահատման վրա:
Որպես հիմնական բացթողում` դիմումում մատնանշվում է այն փաստը, որ COVID-19-ի դեմ պայքարում Գործընկերության բոլոր երկրներում անտեսվել է քաղաքացիական հասարակության ներուժը:

«
Տարածաշրջանի երկրների կառավարությունները վերահսկում են COVID-19-ի համավարակի դեմ պայքարը արտակարգ հանձնաժողովների միջոցով՝ օգտագործելով տարբեր մոտեցումներ՝ կախված յուրաքանչյուր երկրում բռնկման իրավիճակի զարգացումից: Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերության երկրների կառավարություններից ոչ մեկը չի ներառել այս հանձնաժողովներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

»
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դուրս են մնացել նաև COVID-19-ի դեմ մշակված գործողությունների ծրագրերից և դրանց իրականացման գործընթացներից.

  • Բոլոր երկրները մշակել են համավարակի դեմ պայքարի գործողությունների ծրագրեր, բայց այդ ծրագրերը չեն ներառում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նախաձեռնությունները:
  • Կառավարությունները չեն մշակել պաշտոնական մեխանիզմներ պատասխան միջոցառումների ծրագրման և իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ ներգրավման համար:
  • COVID-19-ի դեմ պայքարում կառավարական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջանքերի համակարգման պակաս կա:
  • Արտակարգ իրավիճակների կանոնները, որոնք կիրառում են որոշ երկրներ, հաճախ թույլ չեն տալիս կամավորներին կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստների որոշակի խմբերի ազատ տեղաշարժվել երկրում՝ բնակչության խոցելի խմբերին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար:
Առավել մանրամասն
  • COVID-19-ը և կանանց իրավունքները. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ուղեցույցը

  • ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի ուղեցույցը

  • ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի հայտարարությունը

  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիմումը
Օգտակար հղումներ
ՄԱԿ-ի արձագանքը համավարակին.
փրկել կյանքեր, պաշտպանել հասարակությունը, վերականգնվել՝ ուժեղանալով

«
2020 թվականին կորոնավիրուսը խլեց ավելի քան 1 միլիոն կյանք և վարակեց շուրջ 33 միլիոն մարդ: Համավարակի գրեթե առաջին օրերից պարզ դարձավ, որ սա ոչ միայն առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է, այլ նաև սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամ: Համաշխարհային տնտեսությունը COVID-19-ի պատճառով կնվազի առնվազն 5 տոկոսով: Այն նաև մեծ ազդեցություն է ունեցել անվտանգության և մարդու իրավունքների իրավիճակի վրա:

»
Այս մասին է փաստում սեպտեմբերի 15-ին մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 75-րդ նստաշրջանին ընդառաջ լույս տեսած «ՄԱԿ-ի արձագանքը COVID-19-ին» նոր զեկույցը, որը ներկայացնում է կազմակերպության դերն ու գործունեությունը համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում:

Համավարակի սկզբից ՄԱԿ-ը ռեսուրսներ է մոբիլիզացրել բոլոր ճակատներում: ՄԱԿ-ը գլխավորել է առողջապահության համաշխարհային ջանքերը, կենսական նշանակություն ունեցող մարդասիրական օգնություն է ցուցաբերել առավել խոցելի բնակչությանը, կոչ է արել ամենուրեք դադարեցնել ռազմական գործողությունները, մոբիլիզացրել է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները, ստեղծել ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը մեղմելու մեխանիզմներ և գծագրել վերականգնման ճանապարհային քարտեզը:

Զեկույցի հեղինակները շեշտում են, որ համավարակի հետևանքներից երկրների վերականգնումը պետք է իրականացվի սոցիալական արդարության, շրջակա միջավայրի պաշտպանության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների պահպանման սկզբունքներին համապատասխան:
ՄԱԿ-ը Հայաստանում. COVID-19 համավարակին պատասխան գործողություններ
Աղբյուրը՝ UN Armenia
Առավել մանրամասն
Օգտակար հղումներ
Made on
Tilda