Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

«Ապաստան փոթորկից». 2.7 մլրդ մարդ զրկված է եղել սոցիալական աջակցությունից՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետևանքները

Share on FacebookShare on Twitter
  • Համավարակի ազդեցությունը մեղմելու նպատակով աշխարհը ծախսել է հավելյալ 11.7 տրիլիոն դոլար գումար, որից.  

         – 9.8 տրիլիոն դոլարը կամ 83 տոկոսը ծախսվել է 36 հարուստ երկրներում,

         – 42 մլրդ դոլարը կամ 0.4 տոկոսը ցածր եկամուտ ունեցող 59 երկրներում։

  • Երկրագնդի բնակչության մեկ երրորդից ավելին՝ 2.7 մլրդ մարդ, կարիքի մեջ գտնվելու ընթացքում իրենց կառավարությունների կողմից որևէ աջակցություն չեն ստացել՝ համավարակի հետևանքները հաղթահարելու համար:

Դրա մասին են փաստում Օքսֆամի կողմից իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք ամփոփված են  «Ապաստան փոթորկից»  խորագրով զեկույցում:  

Հետազոտության ընթացքում դիտարկվել են կառավարության ծրագրերը, որոնց նպատակն էր գումարների ներարկմամբ օգնել մարդկանց տարբեր խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց, գործազուրկներին, երեխաներին, տարեցներին։ Ցածր և միջին եկամուտ ունեցող 126 երկրներում կատարված ուսումնասիրությունը փաստել է, որ այդ ծրագրերից որևէ մեկը չի բավարարել այդ մարդկանց կարիքները։

«Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում գործազուրկներին, տարեցներին, երեխաներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերից որևէ մեկը բավարար չի եղել հիմնական կարիքները հոգալու համար։ Կառավարությունների աջակցության ծրագրերի մոտ 41 տոկոսը եղել են միանվագ, իսկ հիմա գրեթե բոլոր կառավարությունները դադարեցրել են աջակցությունների տրամադրումը։

Տասնամյակներ շարունակ իրականացվող սոցիալական քաղաքականությունը, որը կենտրոնացած էր միջոցների ստուգված աջակցության փոքր մակարդակների վրա, շատ երկրների ամբողջովին անպատրաստ է թողել COVID-19 տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում։

Մինչդեռ Հարավային Աֆրիկայի և Բոլիվիայի նման երկրները ցույց տվեցին, որ սոցիալական պաշտպանության համընդհանուր մոտեցումը մատչելի է, և առավել մեծ ազդեցություն ունի անհավասարության նվազեցման և առավել կարիքավորներին պաշտպանելու գործում»,-նշում են զեկույցի հեղինակները։

Զեկույցում ներառված տվյալների համաձայն,  աշխարհի բնակչության մեկ երրորդին չի տրամադրվել հանրային գումար՝ համավարակի հետևանքների հաղթահարման համար։

Ընդհանուր առմամբ, աշխարհը ծախսել է հավելյալ 11.7 տրիլիոն դոլար գումար՝ մեղմելու համավարակի ազդեցությունը։ Դրանից 9.8 տրիլիոն դոլարը կամ 83 տոկոսը ծախսվել է 36 հարուստ երկրներում, 42 մլրդ դոլարը կամ 0.4 տոկոսը ցածր եկամուտ ունեցող 59 երկրներում։

28 հարուստ երկրներ, որոնք ներդրել են սոցիալական հատուկ պաշտպանության ծրագրեր, ծախսել են յուրաքանչյուր անձի հաշվարկով 695 դոլար գումար: Ի տարբերություն դրան, ցածր եկամուտ ունեցող և զարգացող երկրները մեկ շնչի հաշվով ծախսել են 28 դոլարից մինչև ընդհուպ 4 դոլար գումար։

Իրավիճակն ավելի է բարդացնում այն, որ հարուստ երկրները զարգացող երկրներին տրամադրվող օգնությունն ավելացրել են ընդամենը 5.8 մլրդ դոլարով, ինչը նշանակում է, որ Covid-19-ի դեմ պայքարի միջոցներից յուրաքանչյուր 100 դոլարի դիմաց տրամադրվել է ավելի քիչ, քան 5 ցենտ։

«Կորոնավիրուսի նկատմամբ վախը միավորեց աշխարհը, բայց դրան արձագանքելու տարբերակները տարանջատեց։ Համավարակն առաջացրեց գովելի գլոբալ ջանքեր, որոնց շնորհիվ 2020-ին սոցիալական աջակցություն տրամադրվեց ավելի քան մեկ միլիարդ մարդու, ակայն շատ ավելի մեծ թվով մարդիկ անտեսվեցին։ Այդպես չպետք է լիներ»-ասել է Օքսֆամի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուքերը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կես միլիարդ մարդ գործազուրկ է, համավարակի հետևանքով տուժած կանայք երկու անգամ գերազանցում են տղամարդկանց։  Առավել շատ տուժել են ցածր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիները, նրանք կորցրել են իրենց աշխատաժամերի 23 տոկոսը։

Մարդիկ պարտքերի տակ են ընկել, զրկվել են սննդից, երեխաներին չեն տանում դպրոց։ Գլոբալ աղքատությունն ու սովն աճում են։

 

Ինչևէ, զեկույցը պարզել է.

Ուսումնասիրված երկրների 41 տոկոսն ունեցել է սոցիալական պաշտպանության ծրագրեր, որոնք ենթադրում են միանվագ վճարում։  Ծրագրերի միայն 13 տոկոսն են ունեցել վեց ամսից ավելի երկար տևողություն։

10 երկրներից 8-ին չի հաջողվել օգնել անգամ իր բնակչության կեսին։ Որոշ երկրներ, օրինակ Հարավային Աֆրիկան, Բոլիվիան ավելի լավ էին պատրաստված, նրանք տրամադրել են համընդհանուր սոցիալական աջակցություն համավարակի ընթացքում։ Օքսֆամը գտնում է, որ շատ երկրներ պետք է հասնեն դրան՝ իրականացնելով ավելի լավ քաղաքականություն ու տրամադրելով ավելի շատ աջակցություն։

Օրինակ, Քենյան ու Ինդոնեզիան կարող են մինչև 2030 թվականը կրճատել իրենց երկրում առկա աղքատությունը համապատասխանաբար 25 և 31 տոկոսով՝ իրենց ՀՆԱ-ի 17 տոկոսը ներդնելով համընդհանուր սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման համար։

Շատ զարգացող երկրներ կարողացել են մոբիլիզացնել ու տրամադրել ոչ ֆինանսական օգնություն, օրինակ պարենային օգնություն, բայց դա հաճախ անբավարար էր սոցիալական պաշտպանության բացը լրացնելու համար:

Օքսֆամի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուքերն ասում է, որ սոցիալական պաշտպանությունը և՛ կյանքի համար փրկօղակ է, և՛ մարդու իրավունք, ինչպես նաև հզոր ու մատչելի ներդրում՝ նվազեցնելու անհավասարությունը, աղքատությունը, կարիքը, խոցելիությունը։ Սակայն տարիներ շարունակ քիչ ներդրումներն ու կասկածելի խորհուրդները զարգացող երկրներում թողեցին մակերեսային կամ էլ կոտրված սոցիալական պաշտպանության ծրագրեր ու համաճարակի վաթարագույն հետևանքներ։

Զեկույցում ներկայացված պատմություններից մեկն էլ Սովան Վարիսի մասին է։ Նա միայնակ մայր է։ Համավարակի ընթացքում կորցրել է աշխատանքը, մինչ այդ տների մաքրությամբ էր զբաղվում։  Նա հինգ հազար դոլոր պարտք է վերցրել ու գնել եռանիվ հեծանիվ։ Կամբոջայի կառավարության կողմից իրականացվող որևէ սոցաջակցության ծրագրից չի կարողացել օգտվել, քանի որ գրանցված աշխատող չէ։

Կամ մեկ այլ պատմություն հագուստի խանութում չգրանցված աշխատող Բրենդա Քարոլինայի մասին։ Նա ապրում է Գվատեմալայում, նույն պատճառով չի օգտվել որևէ ծրագրից։ Նշվում է, որ նրանց պատմությունների պես հարյուրավոր պատմություններ կարելի է լսել ամեն օր։

«Դեռ ժամանակ կա և կառավարությունները կարող են ուժեղացենլ աջակցության ծրագրերը օրինակ առավել հարուստների վրա դրված հարկերի բարձրացման միջոցով։ Նրանք կամք պետք է ցուցաբերեն։ Դեռ ժամանակ կա հարուստ երկրների համար ավելացնելու իրենց կողմից տրամադրվող օգնության չափն ու չեղարկել պարտքերը»,-ասել է Օքսֆամի տնօրենը՝ կոչ անելով Սոցիալական աջակցության գլոբալ հիմնադրամին կանխելու աշխարհում անհավասարության և աղքատության հսկայական աճը, որպես հիմնաքար դեպի ավելի հավասար և դիմացկուն հետկովիդյան տնտեսություն:

Բացի այդ, կառավարությունները ՀՆԱ-ից լրացուցիչ 2 տոկոս պետք է ներդնեն սոցիալական աջակցության ծրագրերում, ապահովեն երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց նվազագույն եկամուտը։

«Այժմ աննախադեպ ներդրումները հրամայական են։ Դրանք են, որ դիմագրավում են ճգնաժամին, դրանց կարևորության ու արդյունավետության մասին փաստում են առավել հաջողակ պետությունները»-նշում է Օքսֆամի տնօրենը։

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ.

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

Հաջորդ հրապարակումը

ՄԱԿ-ի փորձագետները հորդորում են անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց

Հաջորդ հրապարակումը
ՄԱԿ-ի փորձագետները  հորդորում են անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց

ՄԱԿ-ի փորձագետները հորդորում են անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am