Խաղաղության բանալին. թվեր և փաստեր
Լուսանկարը՝ Կոլումբիայի հակամարտության բանակցային գործընթացից

«

»
I. Կանայք խաղաղության հաստատման գործընթացներում
1992-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում աշխարհում խաղաղության գործընթացներում կանայք միջինը կազմել են բանակցողների 13, միջնորդների 6 և ստորագրողների 6%-ը: Խաղաղ գործընթացներից յուրաքանչյուր տասից յոթի դեպքում կանայք չեն ընդգրկվել միջնորդների կամ ստորագրողների թվում:
Կանանց մասնակցությունը մեծացնում է առնվազն երկու տարի տևողությամբ խաղաղ համաձայնագրի հավանականությունը 20%-ով, իսկ 15 տարի տևողությամբ խաղաղության համաձայնագրի հավանականությունը ՝ 35%-ով:
Սառը պատերազմի ավարտից ի վեր 40 խաղաղ գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ կանայք կարող էին ուժեղ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, շատ ավելի մեծ հավանականություն կար, որ համաձայնություն ձեռք բերվեր, քան այն դեպքում, երբ կանանց խմբերը թույլ կամ ոչ մի ազդեցություն չեն ունեցել: Կանանց ուժեղ ազդեցության դեպքերում գրեթե միշտ համաձայնություն է ձեռք բերվել:
Խաղաղության համաձայնագրերը 64%-ով պակաս հավանական է, որ ձախողվեն, երբ մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հետազոտված 16 ազգային երկխոսություններից 15-ում որոշումների կայացումը թողնվել է տղամարդ ղեկավարների մի փոքր խմբի:
Գենդերային հավասարության դրույթներ պարունակող խաղաղ պայմանագրերի մասնաբաժինը 1995-2019 թթ. ժամանակահատվածում աճել է ողջ աշխարհում 14-22 %:
2015-2019 թվականների ընթացքում հրադադարի մասին համաձայնագրերի միայն 11 %-ն է ներառել գենդերային դրույթներ` խաղաղության համաձայնագրի այլ տեսակների 26%-ի համեմատ:
2020 թվականի օգոստոսի դրությամբ կանանց բաժին է ընկնում ՄԱԿ-ի հատուկ քաղաքական առաքելությունների և խաղաղապահ գործողությունների ավագ ղեկավարության 41 %-ը:
ՄԱԿ-ի մշտական համակարգողների շրջանում գենդերային հավասարությունը պահպանվում է 2017 թվականից:
Աղբյուրը՝ UN Women
II. Կանայք գործադիր իշխանության ղեկին․ աշխարհում և Հայաստանում
Թվեր ԵՎ Փաստեր
Ողջ աշխարհում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընտրված պետությունների ղեկավարների 5,9%-ը (9-ը 152-ից) և կառավարությունների ղեկավարների 6,7 %-ը (13-ը 193-ից) կանայք են:

Հայաստանում կանայք երբևիցե չեն զբաղեցրել նախագահի կամ վարչապետի պաշտոն: Ավելին, Հայաստանում կայացած վեց նախագահական ընտրություններում որևէ կին թեկնածու պաշտոնապես չի գրանցվել։

Ողջ աշխարհում կին նախարարների մասնաբաժինը կազմում է 21.9%: Հայաստանի կառավարության կազմում ընդամենը մեկ կին նախարար կա՝ 8.3%։

Աշխարհում կանանց բաժին հասնող 1432 նախարարական պորտֆելներից 29-ը` պաշտպանության, 58-ը` արտաքին գործերի, 72-ը` ներքին գործերի նախարարներ են: Հայաստանում կանայք այդ պաշտոնները երբևիցե չեն զբաղեցնել։

Աղբյուրը՝ IPU
Ի դեպ



Առաջին կին դեսպանն աշխարհում եղել է Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը Ճապոնիայում՝ Դիանա Աբգարը: Այսօր՝ հարյուր տարի անց, մենք այս հարցում հեռու ենք օրինակ ծառայելուց. 2021 թ. հունվարի դրությամբ Հայաստանն այլ երկրներում ներկայացնում են ընդամենը հինգ կին դեսպաններ (10%):

Առավել մանրամասն
III. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 2019-2020 թթ. տարեկան զեկույց

ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից թիվ 1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ հրապարակված զեկույցը ներկայացնում է ողջ գործիքակազմը, որը կիրառվում է ճգնաժամերը հաղթահարելու ուղղությամբ՝ հաշվի առնելով այն լրացուցիչ մարտահրավերները, որոնք առաջացել են համավարակի պայմաններում ողջ աշխարհում և հատկապես հակամարտության գոտիներում:

Զեկույցը ներկայացնում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջընթացը 2018 թվականին գլխավոր քարտուղարի կողմից նախանշված 6 ուղղություններով.

Առավել մանրամասն
III. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 2019-2020 թթ. տարեկան զեկույց

2015-ին հրապարակված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գլոբալ hետազոտությունն անցկացվել և ներկայացվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում թիվ 1325 բանաձևի 15-ամյակի կապակցությամբ:

«
Քանակական ցուցանիշների բարելավումը դեռևս չի նշանակում, թե կանայք հնարավորություն են ստացել էական ազդեցություն գործելու բանակցությունների ընթացքի վրա և որոշելու դրանց զարգացումը:

»
Սույն գլոբալ հետազոտությունը պարունակում է նոր փաստական տվյալներ, գաղափարներ և առաջավոր փորձ, որոնք կարող են օգտակար լինել արդեն ունեցած և նոր պարտավորությունների ընդունման իրականացման տեսանկյունից: Հետազոտության արդյունքներով ներկայացված հանձնարարականներում նշվում է, որ գլխավոր գերակայությունը պետք է լինի ոչ թե ուժի գործադրումը, այլ հակամարտությունների կանխարգելումը, և որ կանանց մասնակցությունը կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտ պայմանն է:
Առավել մանրամասն
IV. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) համաթիվը
2017-ին Օսլոյի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ինստիտուտը (PRIO) և Ջորջթաունի կանանց, խաղաղության և անվտանգության ինստիտուտը մշակել են նոր համաշխարհային համաթիվ, որը նպատակ ունի գնահատել և արագացնել կանանց առաջընթացը կյանքի բոլոր բնագավառներում՝ ի նկատի ունենալով այն տեսլականը, որ երկրներն այնքանով են խաղաղ և բարգավաճ, որքանով կանանց տրված են լիարժեք և հավասար իրավունքներ և հնարավորություններ:

WPS համաթիվը առաջին գենդերային համաթիվն է, որում հատուկ ուշադրություն է դարձվում կանանց անվտանգությանը:

Համաթիվը որոշում է կանանց համար անվտանգության տեսանկյունից լավագույն և վատագույն երկրները՝ հաշվի առնելով 11 ցուցանիշներ երեք հիմնական հարթությունում՝ կանանց ներգրավվածությունը պետական կառավարման մեջ, սոցիալական և տնտեսական կյանքում, կանանց համար արդարադատության հասանելիությունը (խտրականությունից ֆորմալ և ոչ ֆորմալ պաշտպանվածությունը), անվտանգության մակարդակը (տանը, ընտանիքում, համայնքում և հասարակությունում):

Թվեր ԵՎ Փաստեր
Հայաստանը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համաթվում 167 երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։
Հարևան երկրներից Վրաստանը 46-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 123-րդ, Թուրքիան՝ 114-րդ, Իրանը՝ 118-րդ։ ԱՊՀ երկրներից Բելառուսը 38-րդ հորիզոնականում է, Ղազախստանը՝ 43-րդ, Ռուսաստանը՝ 51-րդ:
Կանանց համար լավագույն երկրներ են ճանաչվել՝ Նորվեգիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդեռլանդները: Վարկանիշով վատագույն երկրներն են Սիրիան, Աֆղանստանը և Եմենը։
Առավել մանրամասն
Made on
Tilda