Ընդհանուր առմամբ, ունենք 65 հայրենադարձված գերի, որոնց գերեվարումը կապված է եղել 2020 թվականի պատերազմի հետ, այս պահին (մարտի 16 դրությամբ) ունենք 73 հաստատված գերեվարված անձ, որոնք պաշտոնապես ընդունվում են Ադրբեջանի իշխանության կողմից և գտնվում են Ադրբեջանում։ 73-ից բացի, մոտ 150 անձի ճակատագիր դեռևս անհայտ է, կան ապացույցներ, որոնք խոսում են գերեվարման մասին, պարզապես Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում դա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կան նաև կանայք, այսինքն՝ ակնհայտ է, որ ունենք գերեվարված կին և բռնի տեղահանվածներ, որոնք հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, բայց առնվազն քաղաքացիական բնակիչների մասով չենք կարող ասել՝ սպանվե՞լ են և ուղղակի այս պահին դիակները չեն հայտնվում, թե՞ գերեվարված են։