«Կանանց օրակարգ՝ հանուն զարգացման». նախընտրական դեբատներ
2018 թ․, Նոյեմբեր
Դեբատները նպատակ ունեին ճշգրտել նախընտրական շրջանում խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի դիրքորոշումները՝ «Կանանց օրակարգ՝ հանուն զարգացման» փաստաթղթում սահմանված հիմնահարցերի շուրջ:
Միջոցառումը կազմակերպվել էր «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի և WomenNet.am կայքի հետ համագործակցությամբ՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ազգային ժողով – ՔՀԿ հարթակի նախապատրաստական հանդիպում
2018 թ․, Դեկտեմբեր 28-29
Հանդիպումը նպատակ ուներ քննարկել խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների և կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների համագործակցության հարթակ ձևավորելու հարցը՝ «Կանանց օրակարգ` հանուն զարգացման» փաստաթղթում ներառված հիմնախնդիրների լուծման շուրջ:
Որոշվեց`
Ձևավորել Ազգային ժողով-ԶԼՄ-հասարակական կազմակերպություններ եռակողմ համագործակցության հարթակ, որը կգործի համակարգող խորհրդի աջակցությամբ և կազմված կլինի քաղաքական ուժերից, կանանց խնդիրներով զբաղվող տեղական ՀԿ-ներից և ԶԼՄ ներկայացուցիչներից՝ ի դեմս լրագրողական ՀԿ-ների:
Հարթակի նախաձեռնությամբ մարտի 8-ին Ազգային ժողովում կազմակերպել հանրային լսումներ` «Կանանց օրակարգ` հանուն զարգացման» փաստաթղթում ներառված հիմնահարցերի շուրջ: Նախապատրաստական աշխատանքները կհամակարգվեն ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:
Պատրա՞ստ եք, արդյոք, պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում. բլից հարցում
2019 թ․, Հունվար–Մարտ
Հարցումն իրականացվել էր նորընտիր կին պատգամավորների շրջանում՝ «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» ծրագրի շրջանակում և նպատակ ուներ ճշգրտել նրանց դիրքորոշումները՝ կանանց իրավունքների պաշտպանության հարցում:
Կանանց շահերը պաշտպանել եմ Երևանի ավագանիում, կպաշտպանեմ խորհրդարանում։
Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Համաձայնեք, որքան տարօրինակ կհնչեր հարցը՝ քանի՞ տղամարդ պետք է լինի ԱԺ-ում: Գուցե առայժմ, ելնելով հասարակության մեջ որոշակի կարծրատիպային պատկերացումներից, դեռ զգացվում է կանանց մասով քվոտավորման պահանջ, սակայն այս ուղղությամբ պետք է հետևողական մոտեցում դրսևորել, որպեսզի ինչ-որ մի պահից մենք այլևս քվոտավորման խնդիր մեր առջև չդնենք:
Շաքե Իսայան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Ազգային ժողովը ներկայացուցչական ժողովրդավարության տրամաբանության մեջ պետք է արտացոլի հասարակության կառուցվածքը։ Մենք պետք է ձգտենք Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության։
Մարիա Կարապետյան
«Իմ քայլը» խմբակցություն
Չեմ պատկերացնում մի իրավիճակ, որտեղ ես չբարձրաձայնեմ կանանց նկատմամբ խտրականության և անհավասարության խնդիրները։
Մանե Թանդիլյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Դեռևս մեր մեջ չենք կարողացել հաղթահարել բազմաթիվ բարդույթներ, հաղթահարել 3 «չ»-ն՝ չվախենալ, չափսոսալ և չնախանձել: Չվախենալ կարծրատիպեր կոտրելուց, չվախենալ առաջինը լինել: Չնախանձել… Չափսոսալ և անընդհատ չքչփորել անցյալը։
Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Կանանց ոչ պատշաճ ներգրավումը հասարակական կյանքում ծանր բեռ է նաև պետության համար, կանանց անտեսումը պետության համար բավական թանկ է արժենում։ Գենդերային անհավասարության պատճառով մեծ կորուստներ ենք ունենում։
«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի առաջամարտիկ լինելու խորհրդանշական մրցանակներ ստացան մասնակից ՀԿ-ները և ՀՀ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ Լենա Նազարյանը, Աննա Կոստանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գայանե Աբրահամյանը, Շաքե Իսայանը, Հերիքնազ Տիգրանյանը: